«Իմ քայլը» պետք է քննարկի Հայկ Մարությանի հրաժարականի հարցը. Վիրավորական է այդպիսի քաղաքապետ ունենալը. Աշոտ Բլեյան
Ես սովորականի պես իմ շրջայցն էի իրականացնում կրթահամալիրի ութ տարածքով և Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցից մեզ բերման են ենթարկել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ ներկայացնելով իր և ևս երկու ուսուցչի բերման ենթարկվելու դեպքը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ոստիկանությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին և ևս երկու ուսուցչի, այդ թվում քանդակագործ Վիգեն Ավետիսին, բերման էին ենթարկել կրթահամալիրի հարակից տարածքից․ նրանք ավելի ուշ ազատ են արձակվել: