Եթե Ձեզ կարելի է, ինչու՞ 2 երիտասարդ աղջիկներին չի կարելի. չհայտարարեք` իբր սուրճ եք խմում ... սուրճը դեռ նոր են լցնում (ֆոտո)
Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բոլորն այսօր տարածեցին Հակոբյան Աննայի դիմակով ու զինվորական համազգեստով նկարները։
Ես տարածում եմ այս ԱՆԴԻՄԱԿ ՆԿԱՐԸ ու հարցնում տիկին Anna Hakobyan-ին. իսկ որտե՞ղ է Ձե՛ր ԴԻՄԱԿԸ։
Հ.Գ. Խնդրում եմ չհայտարարել` իբր սուրճ եք խմում ... սուրճը դեռ նոր են լցնում։ Դուք նկարվում եք, այն էլ Ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց շրջապատում։
Հ.Գ. Բա եթե Ձեզ կարելի է, ինչու՞ երկու երիտասարդ աղջիկներին չի կարելի։ Թե՞ հիմա Դուք ձեռնաշղթաներով Կենտրոնի բաժնում եք։
Հ.Գ. Ֆեյքերին «կռիվ ուղարկել» չկա ... Յաշմա կանեմ»:

