Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռ
Վազող տողեր

ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել անհապաղ բուժում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել անհապաղ բուժում ։ Այս մասին հայտարարություն է տարածելԽաչատրյանների փաստաբանական թիմը։

Հայտարարությունը՝ ստորև․

«Հուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է իր որոշումը, որով բավարարել է ՀՀ ֆինանանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դիմումը։ ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից։


64-ամյա Գագիկ Խաչատրյանը, ով ապօրինի կարգով կալանքի տակ է արդեն 11 ամիս, ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, որի չկատարումը և կատարման հապաղումը լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար: Խաչատրյանի փաստաբանական թիմը բազմիցս բարձրաձայնել է այս հարցը ՀՀ բոլոր ատյաններում ու իրավասու մարմիններում, այդ թվում՝ քննչական մարմնին, դատախազությանը և ՀՀ դատարաններին, սակայն վերջիններս հետևողականորեն անտեսել և անտեսում են այդ նախազգուշացումները՝ զրկելով Գագիկ Խաչատրյանին իր հիմնարար իրավունքներից՝ համարժեք բուժում ստանալու: Փաստաբանական թիմը դիմել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ու իրավապաշտպան կառույցների։

Ընդ որում, տեղեկացնենք, որ ինչպես քննչական մարմնի, այնպես էլ ՀՀ արդարադատության նախարարի պահանջով ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով 3 բժշկական կոնսիլիումներ են իրականացվել ՀՀ առաջատար բժիշկ-մասնագետների մասնակցությամբ՝ սկսած 2019թ. հուլիսի 4-ից, և իրենց իսկ նախաձեռնած կոնսիլիումների կողմից տրված եզրակացությամբ հաստատվել է, որ Գագիկ Խաչատրյանն ունի ողնաշարի ստենոզի վիրահատական շտկման անհրաժեշտություն, որը սակայն ՀՀ-ում հնարավոր չէ իրականացնել, քանի որ առաջնային ինպլանտը դրված է եղել արտերկրում և 2015թ. -ից պարբերաբար բուժում է ստանում։

Վերջնականապես համոզվելով, որ իրավասու պետական մարմինները, կաշկանդված լինելով սույն քրեական գործի ոչ իրավական տրամաբանությամբ, ոչ միայն չեն ապահովելու Գագիկ Խաչատրյանի համարժեք բուժման ապահովումը, այլև բոլոր հնարավոր եղանակներով խոչընդոտելու են դրա իրականացմանը և շարունակելու են պահել կալանքի տակ՝ վտանգի տակ դնելով նրա կյանքն ու առողջությունը, 2020 թվականի հունիսի 11-ի նրա փաստաբանական թիմը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն նույն դատարան ուղարկած դիմումով խնդրել է Հայաստանի Կառավարությունից պահանջել՝ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց և թույլ տալ մասնագիտական բուժում ստանալ։

Կառավարությունը փորձելով հերքել իր իսկ նախաձեռնությամբ իրականացված բժշկական կոնսիլիումների եզրակացությունները, մեկ օրվա ընթացքում իրականացրել է միջգերատեսչական դատաբժշկական հանձնաժողովների փորձաքննության և ուղարկել է ՄԻԵԴ եզրակացություն, որում նշվել է, թե իբրև Գագիկ Խաչատրյանը ոչ միայն վիրահատության, այլև ֆիզոթերապևտիկ և վերականգնողական բուժման կարիք չունի, փոխարենն ընդամենը ցավազրկողներով կարող է բավարարվել։ Չնայած այդ կասկածելի փորձագիտական եզրակացության առկայությանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2020 թվականի հուլիսի 21-ին որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանի դիմումը բավարարելու մասին և ՀՀ կառավարությունից պահանջել է ապահովել, որ Գագիկ Խաչատրյանը ստանա համարժեք բուժօգնություն, որը համապատասխանում է իր առողջական վիճակին՝ իր ընտրած բուժաշխատողների կողմից:

Ցավում ենք, որ նույնիսկ ՀՀ քաղաքացու կյանքի և առողջության համար նման ակնհայտ վտանգների առկայության պարագայում ստիպված ենք համարժեք բուժման ապահովման իրավունքի իրականացմանը հասնել միայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջամտության արդյունքում և պահանջով:

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և նրա փաստաբանական թիմը 11 ամսվա ընթացքում բարձրաձայնել է տասնյակ իրավախախտումների ու ճնշումների, այդ թվում նաև Խաչատրյանի որդիների նկատմամբ ապօրինի ու իրավական տրամաբանությունից դուրս հետապնդման մասին։ Ճնշումները, ապօրինի խուզարկություններն ու հետապնդումները դրսևորվել է նաև ընտանիքի այլ անդամների ու հարազատների նկատմամբ»։