«Պարոն Հարությունյան, լավ իմացեք, եթե այսպես շարունակվի, մեր հաջորդ ակցիան լինելու է ձեր հրաժարականի պահանջով»
«Պարոն Արայիկ Հարությունյան, չի կարելի այդքան անտարբեր մնալ ձեր հայրենակիցների նկատմամբ, դուք այդ 739 դիմորդներին և ընտանիքներին փորձում եք արհամարհել, դա ձեզ մոտ չի ստացվելու: Մենք այստեղից չենք գանլու մինչև Արայիկ Հարությունյանը չգա ու չներկայանա ԱԺ քննարկմանը»: ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներիը հետ զրուցում ասաց բարձրագույն ուսուսմնական հաստատությունների ընդունելության քննությունների արդյունքում բարձր միավորներ ստացած, բայց բուհեր չընդունված դիմորդների ծնողներից մեկը:
Նա նշեց, որ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տեղյակ էր, որ Ազգային ժողովի կրթության, գիտության մշակույթի և սպորտի մշտական հանձնաժողովում քննարկում է լինելու, որտեղ քննարկվելու է իրենց բողոքն ու առաջարկությունը, իրեն հրավիրել էին մասնակցելու, սակայն չի ներկայացել, նաև իր տեղականերից որևէ մեկը չի ներկայացել:
«Լավ իմացեք՝ եթե այսպես շարունակվի, մեր հաջորդ ակցիան լինելու է ձեր հրաժարականի պահանջով, որովհետև դուք ձեր քայլերով չեք նպաստում նրան և չեք ընդունում, որ, իրոք, թյուրիմացություն է եղել, պետք է խնդրին լուծում տալ: Դուք շատ անտարբեր եք ձեզ պահում»,- ասաց բողոքող ծնողը: