Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրա
Հասարակություն

Այս մարտիկները լուռ ու աննկատ մտան պայքարի մեջ՝ կերտելով մեր Հաղթանակները. Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱՅՈ, ԱՐՑԱԽԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ԿՐԵԼՈՒ ԵՆ ՆՈՐԱՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ»

Արցախի ռազմաքաղաքական և Հայաստանի ռազմական իշխանությունները ընդունելով Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմը, դեմ գնացին Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանություններին, մենք պարտավոր էինք լռեցնել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը:

Եվ 27 տարի առաջ այս օրը՝ հուլիսի 23-ին մենք լռեցրեցինք Ադրբեջանի ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ակնայի (Աղդամի) շրջանի շրջկենտրոն՝ Ակնայում (Աղդամում) տեղակայված պլացդարմը: Այս օրերին ևս մենք ականատես եղանք, որ չնայած Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունների վարած հակահայ քաղաքականությանը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում են փայլուն կատարել երկրի պետական սահմանների պաշտպանությունը, ժողովրդի անվտանգության ապահովումը՝ ռազմական բարձր ցուցանիշներ արձանագրելով:

Կյանքի հարատևությունը պայմանավորված է մարդկային հիշողությամբ, շնորհիվ որի մենք նախևառաջ վերաիմաստավորում ենք մեր անցյալը: Իսկ վերջինիս մեջ փնտրում ենք մեր ժողովրդի հարատևության համար անհրաժեշտ հայրենասիրություն և նվիրվածություն ազգային արժեքներին: Այս առումով մեզանից յուրաքանչյուրն իրավացիորեն կարող է հարցնել. արդյո՞ք կհիշեն գալիք սերունդները մեր անունները, կհասկանան ինչպիսի՞ն ենք եղել մենք, ինչպե՞ս ենք մարտնչել ու ինչպիսի՞ խելահեղությամբ ենք սիրել մեր հայրենիքն ու ազգը:

Անկասկած, նշված հարցերի պատասխանների հիմքում լինելու են մեր այսօրվա ձեռքբերումները՝ ազատագրված հայրենիք՝ շնորհիվ այն հերոսների, ովքեր փառք ու ոսկի չէին որոնում, այլ համեստորեն իրենց պարտքն էին կատարում վասն հայրենյաց: Ասում են բուն հերոսը նա է, ով իրագործում է իր նպատակը՝ կյանքն ու մահը խառնելով իրար, բայց առանց գիտակցելու, որ ինքը հերոս է, և այս մարտիկները լուռ ու աննկատ մտան պայքարի մեջ՝ կերտելով մեր Հաղթանակները:

Աղդամի ազատագրումը համաբանակային գործողություն էր, որին մասնակցում էին Արցախի բոլոր պաշտպանական շրջանները, և այն կարելի է համարել Բանակի փայլուն գործողություններից մեկն, որի հաջողությամբ մեծապես պայմանավորված էր նաև անկախության համար մղած հայ ժողովրդի ընդհանուր հաղթանակը:

Շնորհավորում եմ բոլորիս՝ այս կարևորագույն տոնի կապակցությամբ:

Ցանկանում եմ, որ միշտ լինեք հպարտ, նպատակասլաց, ինչպիսին էինք 90-ականերին և այսօր, ու թող ձեզ երբևէ չլքի այն ոգին, որ մեզ հասցրեց մինչև Տիգրանակերտի բարձրունք և Ակնա (Աղդամ) քաղաքի ազատագրման ու հետագա հաղթանակների: Հատուկ շնորհավորում եմ մեր զոհված մարտիկների ընտանիքներին, գիտեմ, ծանր է ձեր վիշտը, բայց, ցավոք, հաղթանակները զոհեր են պահանջում, ու մեզ մնում է միայն սփոփվել այն Մեծ Հաղթանակով, որ ունենք այսօր, և տեր կանգնենք այն ժառանգությանը, որ մեզ թողել են մեր ՄԵԾ ԶՈՀԵՐԸ:

Շնորհավորում եմ իմ բոլոր մարտական ընկերներին, թիկունքում կանգնած մեր աննկուն ժողովրդին, համայն հայությանը: Բոլորին ցանկանում եմ առողջություն և չիրականացված իղձերի կատարում: Շնորհավորում եմ մեր զինված ուժերին, հայ զինվորին՝ ցանկանալով նրան անպարտ բազուկ և աննկուն ոգի: Հպարտ եմ, որ մեզ փոխարինող սերունդը շարունակում է մեր գործը ու ավելի քան համոզված եմ, որ ունենալու ենք նորանոր հաղթանակներ: Փառք Ձեզ ՀՀ և ԱՀ զինված ուժերի մարտիկներ:

Խոնարհվում եմ բոլորիդ առջև: Աստծո աջը մեզ բոլորիս պահապան: