Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրա
Հասարակություն

Թորոսյանի մտերիմը, հայտնի գործարարը. ու՞մ են պատկանում պետպատվերով COVID-19–ի բուժում իրականացնող հիվանդանոցները. News.am

Հայաստանում պետական պատվերի շրջանակներում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների ստացիոնար պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների թիվը հասել է 20–ի։ Առողջապահության նախարարությունից NEWS.am–ին տրամադրված ցանկից պարզ է դառնում, որ պետպատվերի շրջանակներում COVID-19 համավարակի բուժում իրականացնող բուժհաստատություններից 8–ը մարզերում են։ Մասնավորապես կորոնավիրուսով հիվանդներին սպասարկում են Արտաշատի, Կապանի, Վեդու, Մարտունու, Դիլիջանի, Սպիտակի բժշկական կենտրոնները, ինչպես նաև Վանաձորի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցները։

Նշենք, որ կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում վերապրոֆիլավորվել են նաև մասնավոր բժշկական կենտրոնները, որոնցից 6–ը քաղաքացիներին սպասարկում են պետպատվերի շրջանակներում։ Խոսքը «Էրեբունի», «Արմենիա», «Աստղիկ» բժշկական կենտրոնների, «Արաբկիր Բժշկական Համալիր ԵԴԱԻ» ՍՊԸ–ի, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ–ի և «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի մասին է։ Ուշագրավ է, որ ներկայումս այս մասնավոր բուժհաստատությունների ղեկավարներից երկուսը՝ Արաբկիր ԲՀ ԵԴԱԻ–ի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը և Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը քրեական հետապնդման են ենթարկվում տարբեր քրեական գործերի շրջանակներում։

Մասնավորապես, հանրապետության նախկին գլխավոր մանկաբարձ–գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի մեղադրվում է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար. նրա մասով քրեական գործը ներկայումս քննվում է դատարանում: Իսկ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Հանրապետությունում հայտնի երկու բժիշկների նկատմամբ էլ անազատության հետ չկապված խափանման միջոցներ են ընտրված։

Պետպատվերից օգտվող մասնավոր հիվանդանոցներից «Էրեբունի» ԲԿ–ի գլխավոր տնօրենը առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանն է, «Արմենիա» ԲԿ–ինը՝ ՀԱԿ վարչության անդամ Գրիգոր Գրիգորյանը, իսկ «Աստղիկ» ԲԿ–ն պատկանում է ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։