Մել Գիբսոնը կորոնավիրուսով վարակել է դեռ ապրիլ ամսին
Ապրիլ ամսին ամերիկացի դերասան Մել Գիբսոնը հոսպիտալացվել է, քանի որ վարակված է եղել կորոնավիրուսով։
Այս մասին տեղեկանում ենք Daily Star-ից։ 64-ամյա դերասանը հիվանդանոցում մնացել է մեկ շաբաթ։ Ընդգծենք, որ արդեն իսկ մարտ ամսին կորոնավիրուսը հայտարարվեց պանդեմիա։
Հիշեցնենք, որ այս պահին աշխարհում վարակվածների թիվը կազմում է 15,5 միլիոն։