Կիմ Չեն Ընը միջուկային զենքը անվանել է ազգային անվտանգության երաշխավոր
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը միջուկային զսպումը համարել է ազգային անվտանգության երաշխավոր։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։
Նա մասնավորապես նշել է․ «Մենք պետք է ունենանք բացարձակ ուժ` կանխելու և զսպելու համար պատերազմը, որպեսզի ցավը, ինչպիսին 1950-ականների պատերազմին էր, այլևս չլինի»:
Ըստ Կիմ Չեն Ընի, միջուկային զսպման շնորհիվ Հյուսիսային Կորեայի հողում «այլևս պատերազմ չի լինի», ԿԺԴՀ-ին հավերժ երաշխավորված կլինի խաղաղությունը։