Կովկասն արդեն ռուս-թուրքական միասնական ազդեցության գոտի է․ քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Կովկասում ստեղծված իրավիճակը։ Թե ինչ են խոսել, երկրորդական է այդ խոսակցության բուն փաստի համեմատությամբ։
Ի՞նչ ունենք։
Ունենք այն, որ Կովկասն արդեն ռուս-թուրքական միասնական ազդեցության գոտի է, ինչն, այդ խոսակցությամբ, ըստ էության, Պուտինը ճանաչեց, կամ ավելի ճիշտ՝ իրողությունը, այլապես խոսելու թեմա չէին ունենա։
Արդեն Ռուսաստանը միայնակ ի զորու չի Կովկասում ապահովել կայունություն, դրա համար Թուրքիայի միջամտությունն է անհրաժեշտ։
Նախիջևան Թուրքիայի զորք մտցնելը պետք է այդ նոր իրողության կոնտեքստում դիտարկել։ Դա այդ փաստի ֆիքսացիան է։
Հարավային Կովկասում, ըստ էության, արդեն երկրորդ ռազմական բազան է հայտնվում։ Սա նոր աշխարքաղաքական իրողություն է, եթե չհաշվենք քայլականների քաղաքական թատերաբեմ իջնելն, ինչը նույնպես աշխարքաղաքական երանգ ունի»: