Covid 19-ով կրկնակի վարակված երկկողմանի թոքաբորբով պացիենտը 200 հազար դրամ վարկ է վերցրել դեղորայք գնելու նպատակով
Covid 19-ով կրկնակի վարակված երկկողմանի թոքաբորբով պացիենտը 200 հազար դրամ վարկ է վերցրել դեղորայք գնելու նպատակով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արտաշատի բնակչուհի Հ. Դավթյանը:
«Ես կորոնավիրուսով վարակվել եմ մարտի 28-ին, հիվանդանոցում 21 օր մնալուց հետո դուրս գրվեցի՝ թեստի 2 բացասական պատասխանով։ Երկու ամիս անց ԿՏ հետազոտություն արեցին և պարզվեց՝ երկկողմանի թոքաբորբ եմ 5 օջախով։ Ջերմում էի շատ բարձր, ինձ թեստավորեցին և նորից հաստատվեց Covid 19: Այսինքն կրկնավարակ էր ինձ մոտ»:
Նա նշում է, որ քաոսային ծանր վիճակ է եղել, և ոչ ոք բացատրություն չի տվել, թե ինչպես է իր մոտ կրկնավարակ հաստատվել. «Դա շատ դաժան էր։ Ես գրեցի, բայց ոչ ոք ուշադրություն չդարձրեց։ Երկու անգամից հետո էլ վերցրել եմ տեղեկանքները՝ հաստատված դրական պատասխանով հետագայի համար։ Ոչ ոք չէր կարողանում բացատրել, թե ինչպես կարող էր նման բան լինել»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: