Այսօր Առաքել Մովսիսյանի ծննդյան օրն է
Այսօր` օգոստոսի 20-ին, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1966 թվականին, Վաղարշապատում:
1989-1995 թթ.-ին մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին:
2004-2007 թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր թիվ 27 ընտրատարածքից։ Ընդգրկվել է ազգային ժողովի պաշտպանություն, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։
2007-2012 թթ.-ին համամասնական ընտրակարգ կրկին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր այս անգամ արդեն ՀՀԿ ցուցակով։ 2007-2012 թթ.-ներին հանդիսացել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։
2012 թ.-ի մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
2014 թ.-ի հուլիսին Մովսիսյանը ֆինանսավորել էր Արմավիրի մարզի Այգեկ գյուղի գյուղամիջյան ճանապարհի վերանորոգման աշխատանքների մեծ մասը:
Առաքել Մովսիսյանը, ում շատերը գիտեն նաև «Շմայս» անունով, պատմում է, թե ինչպես է ստացել այդ մականունը։
«Ես ապրել եմ արդար։ Այդ անունը կպել է ինձ, երբ 1988–1989 թվականներին Սմոլենսկից բերեցին «Շմայսեր» ինքնաձիգները։ Այդ ժամանակներից ինձ սկսեցին կոչել «Շմայս», դա մականուն չէ», – պատմել է Մովսիսյանը։
Առաքել Մովսիսյանն ամուսնացած է, ունի չորս երեխա:
Շնորհավորում ենք Առաքել Մովսիսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ։