Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ հպվել է 9-ամյա տղայի սեռական օրգանին, սեղմել երեխայի մարմինը
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Հայաստանը դեռևս չի հայտարարել ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի ամսաթիվը. Պեսկով
Ցանկանում եմ մի քանի պարզաբանում կատարել` նախօրեին համացանցում տարածված տեսանյութերի և դրանց հաջորդած որոշ մեկնաբանությունների կապակցությամբ․ Հայկ Կոնջորյան
Օգոստոսի 2-ին էլեկտրագնացքները երեխաների համար անվճար կլինեն, մեծերի համար` 50% զեղչով. ՀԿԵ
Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին
ԵՄ-ն չի կարող փոխհատուցել Հայաստանի ծախսերը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն
ՀՀ իրավապահները իրավասո՞ւ են ֆիզիկական հարկադրանք կիրառելով TouchID-ով կամ FaceID-ով բացել հեռախոսըԴավիթ Խուդաթյանը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակինՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով վարույթից հեռացնելը
«Թթենի» ֆիլմը հիշեցի, երբ Գասպարի տղաները խնդրում են Սամսոն քեռիից թթենու ծառից օգտվել. պատմաբան Պաշտոնական. Զինեդին Զիդանը նշանակվեց Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզիչԻրազեկում․ Արագածոտնի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակՔննարկվել են Հայաստան-Բոլիվիա համագործակցության զարգացման հեռանկարներըԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում տնտեսվարողի կողմից խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք (տեսանյութ)Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավորԽոշոր հրդեհ Բարսելոնայի մետրոյի կայարաններից մեկում. տուժել է 140 մարդ«Ճնճղուկ»-ը հայտնվել է շատ վատ վիճակում. Էդգար ՂազարյանՄԻՊ-ի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին«Թամարա»-ի արտադրատեսակներն անվտանգ են․ ՍԱՏՄՄոսկվան այլևս չի պատրաստվում հանդուրժել Երևանի «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը․ ՍուրենյանցԿամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանԵվ այս տխուր իրողությունը ոմանք կոչում են «ինքնիշխանություն»․ Արտակ ԶաքարյանԲաքվում շարունակվում է ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունը. Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի երկաթուղային հատվածի վերակառուցումը. Էրդուգեր Թոփթաշ
Ալավերդիում մինչև ժամը 21։00-ն ջուր չի լինիԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում մինչև 36 ժամ գազ չի լինի Իսրայելը Գազայում uպանել է Համասի ոստիկանության հրամանատարին և Նուբհա հատուկ նշանակության ջոկատի սպայինՀրդեհ Ուրցաձոր գյուղում․ այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտԴավիթաշենում տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրալարերին․ բետոնե էլեկտրասյունը տապալվել է
Արմեն Աշոտյանը կալանավայրից 6 առաջարկ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանը
Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում․ «Ժողովուրդ»Բա խոսեք, ինչու՞ եք բերաններդ ջուր առել․ Շարմազանովը՝ առավոտից երեկո «ինքնիշխանություն» ասողներին
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի Բուլղարական թաղամասում հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմին
Ուկրաինական մեծ թվով զորքեր ոչնչացվել են Խարկովի և Սումիի մարզերում
ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան
Դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում համայնքներին է վերադարձնում հանրային բարիքը․ դատախազություն (տեսանյութ)Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ․ «Ժողովուրդ»Մեկնարկել են զինվորական երդման արարողություններըԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանում և մարզերումՀամասը համաձայնել է Գազայի հատվածում աստիճանական զինաթափման240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ»
Քաղաքականություն

Մեծ ավանտյուրա՝ բյուջեի հաշվին. Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը գրում է.

«Կառավարությունը 2020 թվականի պետական բյուջեից 176 միլիոն 386 հազար դրամ կհատկացնի վարչապետի աշխատակազմին՝ սփյուռքահայ երիտասարդներին ՀՀ պետական կառավարման համակարգում աշխատանքի ներգրավելու համար։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ծրագրի նպատակն է սփյուռքահայ երիտասարդների փորձն ու գիտելիքները ներդնել համապատասխան ոլորտների բարելավման եւ զարգացման, քաղաքականությունների եւ ծրագրերի մշակման գործում:

Միջոցառման շրջանակներում ՀՀ կառավարությունը հոգալու է մասնակիցների՝ դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ ավիատոմսերի ծախսերը, ինչպես նաեւ ապահովելու է նրանց կեցության ծախսերը՝ որը յուրաքանչյուր մասնակցի համար կկազմի 336,0 հազ. դրամ: Իսկ սա նշանակում է, որ պիլոտային, չփորձված, որեւէ կերպ արդյունք չգրանցած ծրագրի բյուջեն կկազմի 455 միլիոն դրամ, այսինքն յուրաքանչյուր երիտասարդի վրա ծախսվելու է 4,5 միլիոն դրամ:

Մի քանի ամիս շարունակ PR-վող այս ծրագրի արդյունավետությունը դժվար չէ կանխորոշել։ Մեզ մոտ նմանատիպ աղմուկ աղաղակով գովազդված ծրագրերի պակաս վերջին տարիներին չի եղել։ Ամիսներով լայվերի եւ ամենատարբեր լրատվամիջոցների միջոցով գովազդվել է դարի գաղափարը, իսկ հետո կամ մոռացության է մատնվել կամ անհաջողության։

Այդպիսին էր, օրինակ, կառավարության «կադրերի բանկի» գաղափարը։ 2018թ. նոյեմբերին վարչապետը սոցիալական ցանցերի միջոցով տեղեկացրեց կադրային բանկ ստեղծելու մասին։ Մեկ ու կես տարվա ընթացքում կադրերի բանկին դիմել էր շուրջ 2500 քաղաքացի, սակայն աշխատանքի անցել էին ընդամենը հինգը, որից երկուսը կարճ ժամանակ անց ազատվել էր աշխատանքից։ Դժվար է պատկերացնել, որ այդ 2500 քաղաքացու մեջ չկային այն հարյուրը, որոնց կարիքը մենք այդքան ունենք, եւ որոնց բավականին լուրջ ծախսերի դիմաց հրավիրում են Հայաստան։

Սփյուռքի հետ համագործակցությունը անչափ կարեւոր է, եւ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց միամտություն է կարծել, որ հարյուր անփորձ, բուհերը նոր ավարտած երիտասարդները գալու են աշխարհի տարբեր ծայրերից ու փրկեն Հայաստանի իշխանությունը փնթի եւ անարդյունավետ կառավարումից։ Ո՞վ կամ ինչպե՞ս է որոշելու նրանց մասնագիտական որակները։ Կամ, արդյոք, այդ երիտասարդները ազդելու են հենց սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատանքի վրա, որն աչքի է ընկնում կառավարման ոլորտում անարդյունավետ, ոչ պրոֆեսիոնալ աշխատանքով։ Թե ինչ է տալու դա կառավարման համակարգին շատ վիճելի է, որովհետեւ որոշումներ կայացնելու բուն գործընթացի վրա այդ մասնագետների աշխատանքը ազդեցություն չի կարող եւ չպետք է ունենա, իսկ ընթացիկ աշխատանքների արդյունավետության բարձրացման այլ, ավելի արդյունավետ մեխանիզմներ կան։

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից որպես դարի աննախադեպ գաղափար ներկայացվող այս ծրագիրը 2017թ. Եվրամիության աջակցությամբ արդեն իսկ Հայաստանում իրագործվել էր։ Եթե կառավարությունն այնքան էր ոգեւորված էր այդ ծրագրի արդյունքներով, որ որոշեց պետական մակարդակով իրականացնել նմանատիպ ծրագիր, ապա պետք է հաշվի առներ, որ «YES Armenia» ծրագրում պահպանվել էր Հայաստանից եւ սփյուռքից ընդգրկված երիտասարդների համամասնությունը։

Գլխավոր հարցը, որ ծագում է «Ի գործ» ծրագրի հետ կապված, ինչու նույն նպատակի համար չի օգտագործվում մեր երիտասարդների ներուժը։ Այն որ մեր կառավարությունը, ըստ էության չի վստահում մեր կրթական համակարգին եւ տեղի կրթությամբ մասնագետներին, լուրջ քննարկման թեմա է։ Բայց ստացվում է մի իրավիճակ, երբ նույնիսկ աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած մեր երիտասարդներին չի առաջարկվում նույնպիսի պայմաններ, ինչպիսին առաջիկայում առաջարկելու ենք սփյուռքահայ հարյուր երիտասարդի։

Սա կարող է ունենալ երկակի բացասական հետեւանք.

Նախ՝ այն բացասական ազդեցություն է ունենալու աշխատաշուկայի վրա՝ մրցակցությունը դառնում է անարդար եւ անհասկանալի,

եւ երկրորդ՝ սրանով քանդվում է «Իմ քայլը» եւ «Լույս» հիմնադրամների տրամաբանությունը։ Ո՞րն է աշխարհի տարբեր բուհերում ուսանելու համար ֆինանսական աջակցության տրամադրման տրամաբանությունը, եթե դրսում կրթություն ստացած եւ Հայաստան վերադարձացած երիտասարդը մնալու է անգործ, իսկ իր փոխարեն նախապատվությունը տրվելու է «Ի գործ» ծրագրի շրջանակներում Հայաստան հրավիրված սփյուռքահայ մասնագետին։

Եվ ի վերջո, գլխավոր հետեւանքը երիտասարդների արտագաղթի ծավալներն են լինելու։ Դրսի նշանավոր բուհերում կրթություն ստացած երիտասարդը աշխատանք գտնելու մի քանի անհաջող փորձից հետո ընտրելու է հեռանալու ճանապարհը։ Հայաստանի հարյուրավոր ու հազարավոր գործազուրկ երիտասարդներ կգնան երկրից եւ իրենց փորձն ու գիտելիքները կներդնեն օտար երկրների համապատասխան ոլորտների բարելավման եւ զարգացման գործում։ Երիտասարդ մասնագետների արտագաղթը կդառնա անվերահսկելի, իսկ հետո անիվը հետ շրջել չենք կարողանա։

Սա ամենավատ ընտրված պահն է նման ծրագրի իրականացման համար։ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում համավարակի եւ դրա հարուցած տնտեսական եւ բազում այլ հետեւանքների պայմաններում այս մոտեցումը կկոտրի բազմաթիվ մարդկանց ճակատագրեր։

Եվ վերջում, ըստ սփյուռքի հանձնակատարի գրասենյակի այս ծրագրով փորձ է արվելու նպաստել մասնագիտական հայրենադարձությանը։ Ցավոք, այդպիսի առանցքային պաշտոնում գտնվող անձը շատ սահմանափակ պատկերացումներ ունի հայրենադարձության մասին։ Հակառակ դեպքում լավ կգիտակցեր, որ հայրենադարձությունը պայմանավորված է տնտեսական, սոցիալական եւ մի շարք այլ գործոնների ամբողջությամբ, եւ միայն մեկ տարի սփյուռքահայերին աշխատանքի անվան տակ երկրում պահելով հայրենադարձության հարց չի լուծվելու։

Արդյունքում մեր լավ մասնագետները պարզապես կհեռանան, իսկ հյուրերը ամեն պահի դա անելու են։ Տակը կմնա մասնագետների պակաս, որը ոչ մի «Ի գործ» ծրագիր չի լրացնելու»։