«Պռոշյանի կոնյակի գործարանի» հրդեհից տուժածները 24, 32, 33 և 46 տարեկան են. նրանց վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ խոսնակ
«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բոլորը արական սեռի են:
33 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 35%:
32 տարեկան` ունի վերին շնչուղիների 20% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 90%:
46 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 50%:
24 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերես կազմում է 30%»,-գրել է նա: