Եվրոպայում COVID-19-ով վարակվածության մակարդակը հավասարվել է մարտ ամսվա ցուցանիշին. ԵՄ գործակալություն
Վիրուսը ամբողջ ամառը չքնեց: Նա արձակուրդ չգնաց. COVID-19-ի հաճախականությունը Եվրոպայում վերադարձել է այն մակարդակին, որը նկատվել էր մարտին, երբ կորոնավիրուսի բռնկումը հասել էր իր գագաթնակետին: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) տնօրեն Անդրեա Ամմոնը՝ հայտնում է Reuters-ը: