Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Փաստ». Ինչո՞ւ է իշխանությունը կողմ փակ համամասնական ցուցակներին

թերթը գրում է. 

«Ընտրությունները պետության համար ամենակարևոր քաղաքական գործընթացներից են։ Դրանց միջոցով է, որ հանրությունը հնարավորություն է ստանում իր համար նախընտրելի քաղաքական ուժերից ձևավորել իշխանության մարմիններ։ Այդ իսկ պատճառով էլ հանրային-քաղաքական շրջանակներում բուռն քննարկումների թեմա է դառնում Ընտրական օրենսգրքում կատարվող յուրաքանչյուր փոփոխություն։

Հիշում ենք, որ 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքում կատարվող բարեփոխումների հարցը դարձավ ակտուալ, երբ ընդգծվում էր, այսպես կոչված, «ռեյտինգային–բոնուսային» ընտրակարգից հրաժարվելու անհրաժեշտությունը։ Բայց իր քաղաքական որոշակի հաշվարկներից ելնելով՝ իշխող ուժը չընդունեց 2018 թվականի աշնանը ներկայացված ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը և դրա հիման վրա ներկայացված նախագիծը՝ արդյունքում նախընտրելով, որ ընտրությունները տեղի ունենան գործող ընտրական օրենսդրությամբ։


Բայց իշխանությունները ընտրությունից հետո չեն հրաժարվել Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններից, և այդ նպատակով ստեղծվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումներով զբաղվող աշխատանքային խումբ, որի մեջ ներգրավված են խորհրդարանի երեք խմբակցությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր ՀԿ-ների անդամներ։ Օրերս աշխատանքային խումբն արդեն ավարտել է փաստաթղթի հանրային քննարկումների փուլը, որը համավարակի պատճառով անցած ամիս կազմակերպվեց հեռավար եղանակով, սակայն ներկայացված առաջարկները դեռևս մշակման տեղ ունեն։

Եվ, ըստ ամենայնի, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեծ փաթեթի նախագիծը ԱԺ–ի լիագումար նիստում քննարկման կներկայացվի գարնանային նստաշրջանում։ Ընտրակարգի առնչությամբ արդեն հստակ է, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ է գործելու, իսկ հիմնական տարաձայնությունը վերաբերում է փակ և բաց ցուցակներին։ Հատկանշական է, որ իշխող ուժի ներկայացուցիչները կողմնակից են փակ ցուցակներին՝ հիմնավորելով, թե այն շատ պարզ և հեշտ է ընտրողների համար, քանի որ նրանք ստիպված չեն լինի փնտրել իրենց նախընտրելի թեկնածուի համարը քվեաթերթիկում ընդգրկված թեկնածուների ցուցակում և իրենց ձայնը կտան միայն կուսակցությանը։

Եվ կախված նրանից, թե տվյալ կուսակցությունը որքան ձայն է հավաքում, այդ կուսակցության ցուցակում հայտնված մարդիկ՝ ըստ առաջնահերթության, մասնակցում են մանդատների բաշխմանը։ Ինչպես երևում է, իշխող ուժի այս մոտեցման հիմքում ևս քաղաքական հաշվարկներ են ընկած։ Գաղտնիք չէ, որ իշխանափոխությունից նույնիսկ երկու տարի անց էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծամասնությունը հանրության համար քաղաքական առումով անհայտ դեմքեր են, և նույնիսկ դժգոհություններ կան, որ գործող ԱԺ-ն շատ ցածր մասնագիտական որակներով է օժտված։

2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրողների մեծամասնությունն իր ձայնը տվել էր ոչ թե կուսակցական ծրագրին կամ թիմին, այլ միայն Նիկոլ Փաշինյանին։ Իսկ հիմա, եթե գործի համամասնականի փակ ընտրացուցակների մոդելը, Փաշինյանը ընտրության կգնա (եթե, իհարկե գնա) դարձյալ սոսկ իր անվան հաշվին: Թեպետ, այստեղ հաշվարկների սխալ կա, քանզի նույն Փաշինյանի վարկանիշն այնպես է ընկել, որ նույնիսկ ցուցակում վանող անունների քողարկումը հազիվ թե օգնի:

Իսկ ահա բաց ցուցակների կազմման հիմքում կդրվեր քաղաքական գործունեությունը կամ քաղաքական գործիչների կշիռը։ Բաց համամասնական ցուցակները կազմակերպչական առումով, ճիշտ է, մի քիչ բարդ են, բայց հնարավորություն են տալիս, որ ընտրողն ինքը որոշի, թե կուսակցական գործիչներից ում է ամենից բարձր գնահատում»: