Արա, լավ, դուք ձեր տնեցիների ու ազգականների երեսին ո՞նց եք նայում. Գեւորգ Պետրոսյան
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Արտակարգ իրավիճակը՝ կարանտինով...
Բայց ինչ ամոթ ա...
Դիմակները չի ծախվու՞մ...
Էլի դիմա՞կ...
Ասում ա բնակելի տարածքի վայրից դուրս գալիս պետք է անձը հաստատող փաստաթուղթ լինի...
Այ ողբամ զ՝ ձեզ...
Ասենք, մարդը տանում ա աղբը թափելու, պետք ա անձնագիր վերցնի...
Արա, լավ, դուք ո՞նց չեք ամաչում, ձեր տնեցիների ու ազգականների երեսին ո՞նց եք նայում...»