Դիմեք պարետատուն. Զարեհ Սինանյանը՝ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներին
Մենք սահման բացելու գործառույթ չենք իրականացնում կամ որոշում, թե Ռուսաստանն ում ներս թողնի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 3-ին Կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա իրականացնող ՌԴ մեկնել ցանկացողներին ասաց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Նա նշեց, որ տվյալ խնդրով իրենք որեւէ իրավասություն չունեն զբաղվելու եւ կան համապատասխան մարմիններ, որոնց զբաղվում են. «Մենք բանակցություններ չենք վարում, զբաղվում ենք Հայաստան-Սփյուռք կապերով, այս քաղաքացիները չեն կարող հետ վերադառնալ օբյեկտիվ պատճառներով` համավարակով պայմանավորված։ Պետք է դիմել Արտաքին գործերի նախարարություն կամ պարետատուն, մենք սահման բացելու գործառույթ չենք իրականացնում, կամ որոշելու` Ռուսաստանն ում է ներս թողնում, ում չէ՞».-ասաց Սինանյանը` հավաքվածներին հորդորելով դիմել պարետատուն։