Գոռ Մալաքյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մալաքյանների պաշտպան Գոռ Միքայելյանը։
Ավելի վաղ դատարանը բավարարել էր քննիչի մյուս միջնորդությունը՝ Գոռ Մալաքյանի եղբորը՝ Էդգար Մալաքյանին, կալանավորելու վերաբերյալ։ Էդգար Մալաքյանը մեկ ամիս կմնա կալանքի տակ։