Պետական գերատեսչությունները առանց մրցույթի գնումներ են կատարում վարչապետի ընտանիքին պատկանող ՍՊԸ-ից. Alternativ.am
Բոլորը հիշում են, թե ինչպես էին նախկին ընդդիմադիր Փաշինյանը և իր շրջապատի մարդիկ փնովում նախկին իշխանություններին՝ կոռուպցիայի մեջ «թաթախված» լինելու մեջ: Ընդ որում, նույն շրջանակներից բազմիցս նշվել և այժմ էլ նշվում է, որ կոռուպցիան միայն կաշառակերությունը չէ, այլև մեծ չափերի հասնող պետական հովանավորչությունը: Գրում է Alternativ.am-ը.
Բայց արի ու տես, որ հովանավորչության դեմ պայքարելով դիվիդենտներ հավաքող նախկին հեղափոխականներն այժմ իրենք են պետական մակարդակով հովանավորչությամբ զբաղված:
Alternativ.am-ի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը օգտվում է պետական հովանավորչությունից։ Լրատվամիջոցը, որի առևտրային անվանումը «Դարեսկիզբ» ՍՊԸ է (տնօրինությամբ Մանավազյանի), բազմիցս շահում է գնումներ պետական տարբեր գերատեսչություններից, որոնք իրականացվում են տենդերի՝ մեկ անձից գնման միջոցով և տրամաբանական արժեքից շատ ավելի թանկ գնով։
Առնվազն երկու դեպք, որոնք վերաբերվում են այս դեպքին, ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես, «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն պայմանագիր է կնքել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի հետ՝ պարտավորվելով կատարել թերթերում տպագրման ծառայության մատուցումը (19.03.2019թ․)։ Այս ամենն իրականացվել է առանց գնում հայտարարելու, և ծառայության մատուցումը տրվել է հայտնի խմբագրությանը։