Սերգեյ Շոյգուն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ պատրաստված ռուսական պատվաստանյութով
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պատվաստվել է կորոնավիրուի դեմ ռուսական պատվաստանյութով: Այս մասին հայտնում է «РИА Новости»- ն ՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ սեպտեմբերի 4-ին, ԱՊՀ երկրների, ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և Սերբիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարներին Մոսկվայի շրջանի «Պատրիոտ» զբոսայգում ներկայացվել է աշխարհում գրանցված առաջին ռուսական արտադրության պատվաստանյութը COVID-19-ի դեմ:
Հանդիպման ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ վերջերս պատվաստվել է հայրենական արտադրության պատվաստանյութով: Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նույնպես հայտնել էր, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: