Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում
Վազող տողեր

Կարանտին» բառը կամայական պոզիտիվ բառով փոխարինելը որեւէ կերպ չի փոխում երեւույթի եւ իրավիճակի էությունը. ԲՀԿ պատգամավոր

«Կարանտին» բառը կամայական պոզիտիվ բառով փոխարինելը եւս որեւէ կերպ չի փոխում երեւույթի եւ իրավիճակի էությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։ Նա, մասնավորապես գրել է.

«Բարի գալուստ կարանտին (իմա՝ արտակարգ դրություն) Հարգելի՛ քաղաքացիներ, ԱԺ այսօրվա արտահերթ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Եթե առավել պարզ եւ հստակ, ապա արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո Կառավարության նախաձեռնությամբ կհայտարարվի Կարանտին, որը կարող է սահմանվել մինչեւ 6 ամիս ժամկետով, եւ, նպատակահարմարության դեպքում, նաեւ երկարաձգվել: Արտակարգ դրության ընթացքում բազմիցս բարձրաձայնել ենք, որ այն անընդմեջ երկարաձգելը խնդրահարույց է օրենքի տեսանկյունից, եւ հարկավոր էր ժամանակին համապատասխան օրենքում փոփոխություն կատարել:

Բայց այսքան ամիս անց արտակարգ դրությունը մեկ այլ կարգավորմամբ փոխարինելը գոնե պետք է լինի իրավականորեն այնքան հստակ, որ նոր խնդիրներ չհարուցի: Առաջարկվող փոփոխությամբ կկիրառվեն ավելի խիստ միջոցառումներ՝ թեկուզ նույն տուգանքների մասով, 11 տուգանքի տեսակ՝10 հազարից -500 հազար դրամի սահմաններում: Հաջորդը, շատ երկրներ Հայաստանի հետ օդային հաղորդակցությունը փակ էին պահում ՀՀ-ում անվերջ ձգվող արտակարգ դրության պատճառով։

Հիմա ՀՀ ամբողջ տարածքում կարանտին հայտարարելով ի՞նչ մեսիջ ենք տալիս միջազգային հանրությանը: Ի դեպ, կարանտին փաստացի հայտարարվում է այն պայմաններում, երբ վերաբացվում են ուսումնական հաստատությունները, ունենք հիվանդանոցներ, որոնք դուրս են գրել քովիդով վարակված վերջին պացիենտներին եւ այլն: Այսինքն պետական-հասարակական կյանքի բոլոր ճյուղերը հաջողությամբ գործառնելու են նախաքովիդյան ժամանակաշրջանի նմանությամբ՝ բացառությամբ օդային եւ ցամաքային հաղորդակցության, որը դրսում աշխատող մեր հայրենակիցներին փաստացի զրկում է ապրուստի միջոցներից, քանզի միջազգային ավիափոխադրողները խուսափում են թռիչքներ կազմակերպել մի երկիր, որտեղ սահմանված է կարանտին: Նման ռեժիմ հայտարարելու դեպքում պարզ չէ, հարեւան երկրները կվերաբացե՞ն արդյոք ՀՀ հետ օդային հաղորդակցությունը, եւ խոսքը բնավ էլ ակտիվ տուրիզմի մասին չէ:

Հ.Գժ. Ի դեպ ԲՀԿ խմբակցությունը առաջարկների փաթեթում ներկայացրել էր նաեւ դրույթ՝ ըստ որի Կարանտինի հակահամաճարակային կանոնները խախտելու համար նախեւառաջ նախազգուշացում տալ, եւ հետո նոր միայն տուգանք նշանակել եւ իհարկե իջեցնել տուգանքի սահմանաչափերը, որը ցավոք սրտի չի ընդունվել:

Հարկ է նշել, որ մեր առաջարկների շնորհիվ միջոցառումների բողոքարկման ժամկետը սահմանվեց մեկ ամիս՝ նախկին 10 օրվա փոխարեն, ինչպես նաեւ ԱՀԿ-ի հրահանգներին պարտադիր հետեւելու հակասահմանադրական նորմը վերացվեց: Միեւնույն ժամանակ հասկանալի էր, որ այս մի քանի դրույթների ընդունումը չփոխեց առաջիկայում մեզ սպասվող իրավակարգավորման ողջ էությունը, ինչի պատճառով ընդդիմությունը դեմ քվեարկեց:

Հ.Գ.1.Ի դեպ «Կարանտին» բառը կամայական պոզիտիվ բառով փոխարինելը եւս որեւէ կերպ չի փոխում երեւույթի եւ իրավիճակի էությունը»։