Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում
Հասարակություն

Իմ թիմից չեն` իմ թշնամին են. Երևանի թիվ 12 պոլիկլինիկայի տնօրենը ձերբակալությունից հետո էլ ճնշում է աշխատողներին. աղբյուր (ֆոտո, վիդեո)

Շուրջ մեկ տարի Երևանի Ավան վարչական շրջանի թիվ 12 պոլիկլինիկան գործել է առանց տնօրենի։ NEWSPRESS.am-ի տեղեկություններով, տնօրեն չունենալու պատճառն այն է, որ տնօրենների մրցույթը չեղարկվել ու ձգձգել է մեկ տարի։

Իսկ ավելի կոնկրետ, հայտարարված առաջին մրցույթը տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 30-ին, որի ժամանակ սահմանված շեմը տնօրենի թեկնածուներից և ոչ մեկը «չի հաղթահարել»։ 

Սակայն տնօրենի ընտրություն փաստացի տեղի չի ունեցել ոչ թե նրա համար, որ թեկնածուներն իսկապես չեն համապատասխանել չափորոշիչներին, այլ այն պատճառով, որ այդ մրցույթին չի կարողացել գալ և մասնակցել Արա Ներսիսյանը, ով ևս հաշվառվել է որպես թեկնածու, բայց արտերկրում գտնվելու պատճառով մրցույթին չի ներկայացել։

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, տնօրենի պաշտոնը պահել ու պահպանվել է հենց նրա համար։ Միայն մեկ տարի անց, նրա վերադառնալուց հետո, կայացել է երկրորդ մրցույթը, և սկուտեղի վրա տնօրենի պաշտոնը հանձնել են Ներսիսյանին։

Մեր տեղեկություններով, տնօրենի ճակատագիրը Արա Ներսիսյանի համար կանխորոշված է եղել այն պարզ պատճառով, որ նա հանդիսանում է Երևանի առողջապահության վարչության պետի` Կամսար Բաբինյանի, համակուրսեցին։

Այլ կերպ ասած, նոր Հայաստանում շարունակում են գործել հին վարքուբարքերը` խնամի֊ծանոթ֊բարեկամ սկզբունքով։

Թերևս այս հանգամանքով է պայմանավորված նաև այն, որ պաշտոնավարումից շատ կարճ ժամանակ անց, դիրքի չարաշահման համար, Արա Ներսիսյանը կալանավորվեց ու 3 օր անց ազատվեց։

Այս դեպքի մասին թերևս շատերը կհիշեն: Այդ մասին տեղեկացրել էր նաև ոստիկանությունը, որ «Երեւանի թիվ 12 պոլիկլինիկայի նորանշանակ տնօրեն Արա Ներսիսյանը ձերբակալվել է ենթադրաբար աշխատակցիներից մեկից ամսական 50 հազարական դրամ կաշառք պահանջելու համար»: Ըստ ոստիկանության՝ տնօրենը աշխատակիցներից մեկից պահանջել է այցելուներից որպես «թեյավճար» գումար հավաքագրել և ամեն ամիս 50 հազար դրամ տալ իրեն՝ սպառնալով և ակնարկելով, որ հակառակ դեպքում կազատի աշխատանքից։

 

Ոստիկանության տեսանյութը.

 Սակայն այս աղմուկը երկար չտևեց. 3օր անց, Ներսիսյանը կրկին իր աշխատասենյակում էր և շարունակում էր տնօրինել պոլիկլինիկայի աշխատանքները։

Մեր տեղեկություններով Ներսիսյանը շատերից է «նալոգներ» պահանջել, սակայն, չգիտես ինչ հնարքով, նորանշանակ տնօրենն այս գործից չոր դուրս եկավ։ Իսկ մեկ շաբաթ անց, վերադառնալով իր աշխատասենյակ, բուժաշխատողներին տվեց թիվ 49 հրամանը, որով պարտադրվում է նրանց հիշյալ գործով քննարկումներ չկազմակերպել ու այս հարցով տնօրենին չդիմել։


Մի խոսքով, Արա Ներսիսյանն այդպես էլ իր կոռուպցիոն գործունեության համար պատիժ չկրեց։

Սակայն այստեղ կա նաև մեկ այլ հանգամանք, եթե նա իսկապես արդար և անմեղ է,  ապա այս դեպքում ինչու նրան այդպես ստորաբար, շղթայակապ ու գլուխը գրեթե գետնին քսելով, բոլորի աչքի առաջ բերման ենթարկեցին։ Թե՞ սա էլ էր իշխանության հերթական շոուն։

Ամենատարրական բանականությունը հուշում է, որ երկուսից մեկը պետք է լիներ.

  • եթե տնօրենը կոռումպացված է, պետք է կրի իր պատիժը,
  • եթե նրան զրպարտել են, ապա զրպարտողը պետք է կրի իր պատիժը,

 Սակայն այս դեպքում ո'չ մեկը եղավ ու ո'չ էլ մյուսը...

Մեր տեղեկություններով, ձերբակալցելուց և ազատվելուց հետո, Արա Ներսիսյանն ավելի ազատ է իր կայացրած որոշումներում ու հանձնարարականներում։ Նա իր հետ բուժհաստատություն է տարել գործող իշխանության սև֊սպիտակ տարանջատումներն ու կոլեկտիվին բաժանել թիմերի։ Իսկ ով իր թիմից չէ` իր թշնամին է։ Տեղեկություններ ունենք նաև, որ իր կարգուկանոններին չենթարկվողներին և իր աշխատանքից դժգոհողներին նա սպառնում է ազատել աշխատանքից։

Ավելորդ է բացատրել, որ թիմի անդամները նրանք են, ովքեր իր ծննդյան տարեդարձին 15.000-ական դրամ են հավաքել և, նվեր քարտին փոխանցելով, շնորհավորել տնօրենի տարեդարձը... 

Ամենազավեշտալին այն է, որ աշխատողի ցանկացած դժգոհություն Արա Ներսիսյանը լուծում է իրավաբանի միջամտությամբ։ Իսկ հիշյալ իրավաբանը ոչ այլ ոք է, քան տնօրենի հարազատ հայրը։

Հարկ է նկատել նաև, որ մեր տեղեկություններով, նա տեղամասային բուժքրոջը նշանակել է ավագ բուժքույր, ով, համատեղության կարգով, զբաղվում է նաև COVID19 թեստավորմամբ և ստանում բարձր աշխատավարձ: 

Սակայն այստեղ խնդիրը նաև այն է, որ նա թեստավորմումներից հետո, հանգիստ ու ազատ շրջում է շենքի յոթ հարկերով տարածելով հնարավոր վարակը։

Այլ կերպ ասած, բոլորի երազած նոր Հայաստանում իշխում է նույն կոռուպցիոն սխեման, որտեղ գոյատևում են նրանք, ովքեր թև ու թիկունք ունեն...

Արմինե Մկրտումյան