Աշխարհում COVID-19-ով վարակակիրների թիվը հասնում է 27 միլիոնի
Ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսովվ վարակի 27 միլիոն դեպք։ Այս մասին տեղեկանում ենք միջազգային վիճակագրական տվյալներից։
Ամբողջ աշխարհում ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 882 հազար մարդ։ Ապաքինվածների թիվը կազմում է 18 միլիոնի։
Ընդգծենք, որ կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվեց Չինաստանի Ուհան նահանգում՝ 2019 թվականի դեկտեմբերին։