Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում
Հասարակություն

Պարգևավճարները, աշակերտների էժանագին դիմակները, անդիմակ պաշտոնյաներն ու հիվանդացող կրթությունը. հիմարի տե՞ղ են դրել

Որքան մոտենում է սեպտեմբերի 15֊ը, այսինքն` դպրոց գնելու օրը, ես ավելի եմ նյարդայնանում ու մտահոգվում... նախ ավելորդ եմ համարում հերթական անգամ ասել, թե որքան անհեթեթ ու էժանագին (բառի բոլոր իմաստներով) որոշում էր դպրոցում դասերի ընթացքում երեխաների դիմակով լինելը (էլ չեմ խոսում` դրան կից մի շարք անհիմն ու անհեթեթ որոշումների մասին)։

Մի կողմ թողնելով, որ ես կատեգորիկ դեմ եմ դիմակով դասապրոցեսին, այդուհանդերձ չեմ կարող չասել, որ եթե խոսքը վերաբերվում է պարտադիր դիմակ կրելուն, ապա պետությունը գոնե պետք է պարտավորվի որակյալ դիմակներ տրամադրել երեխաներին (ուսուցիչների մասին էլ դեռ չեմ ասում)...

Նրանք, ովքեր հիմա կասեն` դե կառավարությունն ասաց, որ 25 դրամանոց դիմակներ են տալու, հիասթափեցնեմ իմ նկատառումներով...

Հաշվի առնելով, որ կոնկրետ այդ դիմակները պետք է փոխվեն 3 ժամը մեկ անգամ, ապա յուրաքանչյուր աշակերտ ամեն օր պետք է ստանա առնվազն 2֊ական դիմակ, որը կառավարությունը չի անելու, քանի որ դա նրա համար արդեն դառնում է ծախսատար։ Մոտավորապես ամեն ամիս յուրաքանչյուր երեխայի դիմակի համար կպահանջվի մոտ 1300 դրամ։

Մյուս կողմից էլ, եթե կառավարության համապատասխան պաշտոնյաներն ավելի խելացի գտնվեին, ապա կհասկանային, որ երեխաների ազատ շնչառության համար նրանց հարկավոր են ոչ թե 25 դրամանոց էժան դիմակներ, այլ առնվազն 2000-2500 դրամանոց դիմակներ կամ դիմավահաններ, որոնք երեխայի շնչառությունը չեն դժվարացնի և միևնույն ժամանակ նաև հարկ չէր լինի դրանցից գնել մի քանի հատ: Այս դիմակները կարելի է և' երկար օգտագործել, և' շնչահեղձ չլինել... 

Բնականաբար սա կլիներ ավելի արդյունավետ ծախս...

Չթվարկելով մյուս տհաճ երևույթները, կապված 25 դրամանոց դիմակներ կրելու հետ (թթվածնային քաղց, հոգնածություն, գլխացավ, թուլություն, սրտխառնոց...), պարզապես հարց եմ ուղղում` պատրա՞ստ է կառավարությունն իր վրա վերցնել այդ ծախսերը` ապահովելով երեխային դդիմավահաններով, որոնք գոնե թույլ կտան համեմատաբար ազատ շնչել... 

Պատասխանը պարզ է` ո՛չ, որովհետև պետական այրերը մտահոգված են ոչ թե երեխաների բարեկեցությամբ ու նրանց որակյալ կրթությամբ, այլ իրենց գրպանի պարունակությամբ։ Երբեմնի հեղափոխական ակտիվիստների ախորժակն ուտելիս բացվել է, և նրանք մտածում եմ բյուջեն ուղղել ոչ թե հօգուտ երեխաների, այլ պարգևավճարների։

Ու հիմա, մարդկանց հիմարացնելով, ակնկալում են շնորհակա՞լ լինենք իրենց 25֊դրամանոց էժան դիամկների համար...

Ինչ վերաբերվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա նա եթե երեկ քննադատում էր պարգևավճարներ ստացող պետական այրերին, այսօր արդեն դարձել է նրանցից մեկն ու իր համար մի «պարզ ճշմարտություն» է բացահայտել. պարզվում է` «պաշտոնյայի բարձր պարգևավճարները ժողովրդի պատիվն է»...

Այս դեպքում հերթական հարցս` իսկ ո՞ւմ պատիվն է անկիրթ սերունդը, թե՞ իշխանությանը պետք են անկիրթներ, ովքեր միայն «այո»-ներ կգոռան իրենց անհեթեթ որոշումներին ու կծափահարեն հիմար ժպիտներով...

Ասում եմ անկիրթ, որովհետև կորոնավիրուսային շղարշի ներքո կազմակերպված դիմականահանդեսի հետևանքով խաթարվելու է այս երեխաների, ասել է թե` այս սերնդի, ուսումնական գործընթացը. նրանք լիարժեք կրթություն չեն ստանալու (կորցրած առողջության մասին էլ չեմ խոսում), ու դեռ հարց է, թե նրանց կհաջողվի՞ արդյոք լրացնել այդ բացը...

Մինչդեռ, հայտնի ճշմարտություն է` հասարակության մակարդակը բարձրացնելու ճանապարհը (ոչ միայն մարդկանց հոգու վերելքը, այլև իրենց հասարակական և տնտեսական բազան մեծացնելը) կրթության միջոցով է:

Հ.Գ. Եթե դիմակն այդչափ անհրաժեշտություն է` ինչո՞ւ որոշ պաշտոնյաների, այդ թվում նաև վարչապետի համար նկարեցին դիմակ չկրելու մասին որոշում... Եթե դեռ ձեր կրթությունը չի տուժել կամ չեք կաղում կրթությունից` դատեք ինքներդ...

Արմինե Մկրտումյան