Մարտի մեկի գործով տուժածների իրավահաջորդները չեն մասնակցի դատավարությանը
Մարտի մեկի գործով տուժածների իրավահաջորդները չեն մասնակցելու դատական պրոցեսին: Այսօր ասուլիսում ասաց իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը:
Նա մատնանշեց մի շարք խնդիրներ` դատական համակարգի մաքրում, որոնց լուծումից հետո նրանք կմասնակցեն դատական գործընթացին: «Մեր չմասնակցությունը որեւէ կերպ չի նպաստելուն գործի այս կամ այն կերպ ընթանալուն»,- մանրամասնեց փաստաբանը:
Փաստաբան Սեդա Սաֆարյանն ասաց` չեն ցանկանում դատավարությունը վերածվի տաֆտալոգիայի:
Հիշեցնենք` Մարտի մեկի գործով դատական հերթական նիստը կլինի վաղը: