Ուժայինները ցրել են Լուկաշենկոյի նստավայրի մոտ հավաքված ցուցարարներին. կան ձերբակալվածներ
Բելառուսում շարունակվում են զանգվածային ցույցերն ու ձերբակալությունները։ Ուժայինները ցրել են Անկախության պալատի մոտ հավաքված ցուցարարներին։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը;
Գործակալության տվյալներով՝ ակցիայի ընթացքում բերման է ենթարկվել առնվազն 20 մարդ։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ ցույցին շուրջ 100 000 մարդ է հավաքվել։