Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում
Վազող տողեր

Գագիկ Ծառուկյանի հնչեցրած գնահատականները եղել են բացառապես հիմնավորված. քննադատություններից հետո նրա դեմ քրեական գործեր հարուցեցին. Իվետա Տոնոյան

Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչների կողմից հաճախ է շրջանառվում այն կարծիքը, թե ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ իշխանություններից հասցեին հնչեցրած քննադատությունները կապված են իր դեմ հարուցված քրեական գործերի հետ: Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար NewsPress.am-ը կապ հաստատեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ:

Մեզ հետ զրույցում տիկին Տոնոյանն այդ պնդումները մանիպուլյատիվ որակեց. «Ես ուզում եմ իշխանության ներկայացուցիչներին, բոլոր այն մարդկանց, ովքեր հետևողականորեն փորձում են շրջանառության մեջ դնել այն թեզը, թե Գագիկ Ծառուկյանի՝ իշխանությունների հանդեպ հնչեցրած քննադատությունները, քաղաքական գնահատականները պայմանավորված են իր դեմ հարուցված քրեական գործերով, կոչ անել մի քիչ հղկել իրենց մաթեմատիկական ունակությունները, քանի որ տարրական հանում-գումարում գործողության միջոցով պարզից էլ պարզ կդառնա, որ սրանք ընդամենը մանիպուլյացիաներ են, որովհետև Գագիկ Ծառուկյանը դեռևս հունիսի 5-ին ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստի ժամանակ էր հանդես եկել ծրագրային ելույթով, կառուցողական քննադատությամբ: Նա հիմնավորված փաստարկներով ներկայացրել էր, թե հատկապես որ ոլորտներում է իշխանությունը ձախողել և տապալել իր քաղաքականությունը և նշել էր, որ այլևս հասունացել է Կառավարության 100%-ի փոփոխության, հրաժարականի անհրաժեշտությունը:

Դրանից օրեր անց՝ հունիսի 10-ին, նոր միայն քրեական գործեր են սկսվել հարուցվել Գագիկ Ծառուկյանի դեմ: Այսինքն, նրա դեմ այդ բոլոր քրեական գործերը հարուցվել են իր կողմից հնչեցված քննադատություններից հետո: Եվ հիմա ինձ համար պարզապես զավեշտալի է իշխանությունների այս փորձերը՝ ներկայացնելու, թե Գագիկ Ծառուկյանը քննադատությամբ է հանդես եկել, որովհետև իր հանդեպ քրեական գործեր են հարուցված եղել: Գագիկ Ծառուկյանի հնչեցրած գնահատականները եղել են բացառապես հիմնավորված, նրա մտահոգությունների հիմքում ընկած են եղել կոնկրետ փաստեր, որոնք որ պարոն Ծառուկյանը ներկայացրել է, մասնավորապես՝ թե՛ համավարակի դեմ պայքարի ձախողման, թե՛ տնտեսական ցուցանիշների անկման, թե՛ բազմաթիվ այլ որոլրտներում առկա խնդիրների վերաբերյալ: Այդ փաստերին ի պատասխան իշխանությունները հնչեցրել են բացառապես ստահոդ և մանիպուլյատիվ գնահատականներ, ինչը հասարակությանը շեղելու փորձ է ընդամենը, ոչ ավելին»,- ասաց մեր զրուցակիցը: