Թրամփը լրագրողին խնդրել է հանել դիմակը, նա հրաժարվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի կայացած բացօթյա մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողին խնդրել է հանել դիմակը, որպեսզի կարողանա լսել նրա հարցը, սակայն լրագրողը հրաժարվել է՝ ասելով, որ դիմակը հանելու փոխարեն ավելի բարձր կխոսի: Այս մասին գրում է New York Post-ը։
Reuters-ի լրագրող Ջեֆ Մեյսոնը հարց է ուղղել Սպիտակ տան ղեկավարին, սակայն Թրամփն ընդհատել է նրան՝ ասելով, որ «վերջինիս դիմակը խանգարում է լսել հարցը»:
«Խնդրում եմ, հանե՛ք դա, պարզապես հանեք։ Տեսեք թե ինձնից քանի ոտնաչափ եք հեռու»,- զայրացած ասել է Թրամփը:
Մեյսոնը հակադարձել է. «Ես շատ ավելի բարձր կխոսեմ»:
«Դե, եթե հանեիք, շատ ավելի հեշտ կլիներ»,- ասել է Թրամփը:
Մամուլի ասուլիսի ժամանակ շատերը հետևել են Թրամփի խորհրդին և հանել են իրենց դիմակները։