Առանձին դեպքերում տեսնում եմ միտումներ՝ «Մարտի 1-ի» գործով դատական նիստերը ձգձգելու, արդարադատությունից խուսափելու. Բադասյան
լ՝ անդրադառնալով «Մարտի 1-ի» զոհերի հարազատների բոյկոտին, որից, իրենց պնդմամբ, իշխանությունները պետք է հետևություններ անեն։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ամբողջությամբ ծանոթ չէ «Մարտի 1-ի» զոհերի հարազատների պահանջներին, ուստի չի կարող որևէ հստակ մեկնաբանություն տալ։
«Ես ինքս առանձին դեպքերում տեսնում եմ միտումներ՝ «Մարտի 1-ի» գործով դատական նիստերը ձգձգելու։ Ես ինքս տեսնում եմ որոշակի երևույթներ՝ արդարադատությունից խուսափելու։ Օրինակ, դատավորը չի ուզում կոնկրետ գործը քննել, կամ ինքնաբացարկ է հայտարարում, կամ էլ հակառակը՝ ինքնաբացարկ չի հայտարարում, երբ դրա անհրաժեշտությունը կա։ Բնականաբար այս խնդիրները կուտակված են բավականին երկար ժամանակ։ Բայց դատավորն իրավունք չունի ուղղակի ինքնաբացարկ հայտարարելու. դա կարգապահական խախտում է համարվում։ Ինքնանպատակ ինքնաբացարկ հայտնել չի կարելի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բադասյանը:
Նա նկատեց, որ կոնկրետ գործով անելիքչունի.
«Ես արդարադատության նախարարն եմ, ով արդարադատության ոլորտի քաղաքականությունն է մշակում. կոնկրետ գործերի քննության առումով արդարադատության նախարարն ունի այնքան անելիք, որքան ֆինանսների նախարարը»։