«Հանգստություն. երկրում ապակայունացում չկա». Լուկաշենկոն գնահատել է երկրում տիրող իրավիճակը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով հանրապետությունում բողոքի ցույցերի մասին, ասել է, որ երկրում ապակայունացում չկա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ահա, այստեղ մաքրություն, կոկիկություն և հանգստություն է տիրում։ Իսկ ահա կիրակի օրերին փողոցներում մարդիկ են հայտնվում, զբոսնում։ Կարևոր է, որ երկրում ապակայունացում չկա, և, գիտեք, եթե չլիներ արտաքին գործոնը, ցույցեր ևս տեղի չէին ունենա»,- ասել է Լուկաշենկոն։
Նա շեշտել է, որ փողոցները գրեթե դատարկ են, չհաշված մի քանի զբոսնող քաղաքացիներին։
Զանգվածային բողոքի ցույցերը Բելառուսում սկսվել են օգոստոսի 9-ին անցկացված նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքում երկրի նախագահի պաշտոնում ձայների գերակշիռ մեծամասնությամբ, վերընտրվել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Առաջին օրերին գործողությունները ճնշվում էին անվտանգության ուժերի կողմից. արդյունքների հետ չհամաձայնվող ցուցարարների դեմ նրանք օգտագործում էին արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, ֆլեշ նռնակներ, ռետինե փամփուշտներ: Ավելի ուշ իրավապահ մարմինները դադարեցրին ուժ կիրառել ցույցերը ցրելու համար:
Ըստ պաշտոնական տվյալների ՝ առաջին օրերին բերման է ենթարկվել ավելի քան 6,7 հազար մարդ: Ինչպես հայտնում են հանրապետության ՆԳՆ-ից, անկարգությունների ընթացքում հարյուրավոր մարդիկ են վիրավորվել, այդ թվում `ավելի քան 130 իրավապահ: Իշխանությունները պաշտոնապես հաստատել են երեք ցուցարարների մահվան դեպք։