Օգոստոսի 2-ին էլեկտրագնացքները երեխաների համար անվճար կլինեն, մեծերի համար` 50% զեղչով. ՀԿԵ
Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին
ԵՄ-ն չի կարող փոխհատուցել Հայաստանի ծախսերը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն
ՀՀ իրավապահները իրավասո՞ւ են ֆիզիկական հարկադրանք կիրառելով TouchID-ով կամ FaceID-ով բացել հեռախոսըԴավիթ Խուդաթյանը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակինՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով վարույթից հեռացնելը
«Թթենի» ֆիլմը հիշեցի, երբ Գասպարի տղաները խնդրում են Սամսոն քեռիից թթենու ծառից օգտվել. պատմաբան Պաշտոնական. Զինեդին Զիդանը նշանակվեց Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզիչԻրազեկում․ Արագածոտնի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակՔննարկվել են Հայաստան-Բոլիվիա համագործակցության զարգացման հեռանկարներըԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում տնտեսվարողի կողմից խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք (տեսանյութ)Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավորԽոշոր հրդեհ Բարսելոնայի մետրոյի կայարաններից մեկում. տուժել է 140 մարդ«Ճնճղուկ»-ը հայտնվել է շատ վատ վիճակում. Էդգար ՂազարյանՄԻՊ-ի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին«Թամարա»-ի արտադրատեսակներն անվտանգ են․ ՍԱՏՄՄոսկվան այլևս չի պատրաստվում հանդուրժել Երևանի «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը․ ՍուրենյանցԿամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանԵվ այս տխուր իրողությունը ոմանք կոչում են «ինքնիշխանություն»․ Արտակ ԶաքարյանԲաքվում շարունակվում է ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունը. Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի երկաթուղային հատվածի վերակառուցումը. Էրդուգեր Թոփթաշ
Ալավերդիում մինչև ժամը 21։00-ն ջուր չի լինիԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում մինչև 36 ժամ գազ չի լինի Իսրայելը Գազայում uպանել է Համասի ոստիկանության հրամանատարին և Նուբհա հատուկ նշանակության ջոկատի սպայինՀրդեհ Ուրցաձոր գյուղում․ այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտԴավիթաշենում տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրալարերին․ բետոնե էլեկտրասյունը տապալվել է
Արմեն Աշոտյանը կալանավայրից 6 առաջարկ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանը
Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում․ «Ժողովուրդ»Բա խոսեք, ինչու՞ եք բերաններդ ջուր առել․ Շարմազանովը՝ առավոտից երեկո «ինքնիշխանություն» ասողներին
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի Բուլղարական թաղամասում հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմին
Ուկրաինական մեծ թվով զորքեր ոչնչացվել են Խարկովի և Սումիի մարզերում
ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան
Դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում համայնքներին է վերադարձնում հանրային բարիքը․ դատախազություն (տեսանյութ)Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ․ «Ժողովուրդ»Մեկնարկել են զինվորական երդման արարողություններըԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանում և մարզերումՀամասը համաձայնել է Գազայի հատվածում աստիճանական զինաթափման240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա
Քաղաքականություն

Փաշինյանը դրանցից ոչ մի հետևություն չի արել և խնդրի ընկալումը, ցավոք, մնացել է մի շիշ օղու խորության վրա. Էլինար Վարդանյան

Գույքահարկի բարդ ու խիստ վիճահարույց խնդիրը վարչապետ Փաշինյանը այսպես ներկայացրեց իր հանդիպումներից մեկում.

«Ոչ մի բան չի լինի, եթե ձեզնից յուրաքանչյուրը 2 տուփ ծխախոտ պակաս ծխի, էդ 2 տուփ ծխախոտի փողը վճարի բյուջե։ Մի շիշ օղի պակաս խմի, էլ չեմ ասում՝ երկու շիշ, էդ փողը վճարի բյուջե»։

Նոր օրենքը սկսելու է գործել հունվարի 1-ից, թեև այսօր շատերի համար դեռևս տեսանելի չեն գույքահարկի օրենքի փոփոխությունների հետևանքները, որովհետև գույքահարկի վերջնական բեռը կզգան մի քանի տարի անց, երբ օրենքը գործի ամբողջ ծավալով։


Ամիսներ առաջ հնչել են շատ լուրջ հակափաստարկներ այդ օրենքի վերաբերյալ՝ լուրջ մարդկանց, լուրջ մասնագետների, բայց վարչապետ Փաշինյանը դրանցից ոչ մի հետևություն չի արել և խնդրի ընկալումը ցավոք, մնացել է մի շիշ օղու խորության վրա։

Այդ պատճառով մեկ անգամ ևս փորձենք հիշեցնել առավել կարևոր հակափաստարկները, որոնք առնչվելու են բնակչության զգալի հատվածին.

1. Շատ մեծ թվով ընտանիքներ, որոնք մինչ այս պահը չեն մուծել գույքահարկ, հիմա պարտավորված են լինելու դա անել. սա նոր իրողություն է, որի հետևանքներն ամենևին պարզ չեն։

2. Ֆինանսական մեծ բեռ է առաջանալու այն մարդկանց համար, ովքեր ունեն արժեքավոր գույք։ Ֆինանսական մեծ միջոցներ ունեցողների համար դա հիմա խնդիր չէ, և չի էլ լինելու։ Սակայն շատերը անշարժ գույք ձեռք են բերել տասնհինգ-քսան տարի առաջ, երբ գույքի շուկայական արժեքը անհամեմատ ցածր էր, ոմանք ստացել են որպես ժառանգություն, երրորդներին գույքը բաժին է հասել Խորհրդային Միության շրջանից։ Այսօր այդ մարդկանցից շատերի եկամուտը բավականին ցածր է (գիտնականներ, դասախոսներ, բժիշկներ, ուսուցիչներ, մշակույթի գործիչներ)։ Այս մարդկանց գույքահարկի ծանր բեռը ծխախոտի և մեկ շիշ օղու հետ համեմատելը ազնիվ չէ։

3. Գույքահարկի բարձրացումը բարդ իրավիճակ է ստեղծելու այն սոցիալական շերտի վրա, որոնք բնակարան ձեռք են բերել հիփոթեքային վարկավորմամբ՝ առաջնորդվելով պետության հետ հարաբերությունների՝ բոլորովին կարգավորումներով։ Խոսքը հիմնականում միջին խավի մասին է, որոնք իրենց թույլ են տվել ձեռք բերել բնակարաններ քաղաքի՝ իրենց նախընտրած, նաև, այսպես կոչված, «թանկ» վայրերում։ Երբ գույքահարկի մասին օրենքի փոփոխությունները կսկսեն գործել ողջ ծավալով, այդ մարդկանց համար լրացուցիչ խնդիրներ են առաջ գալու։ Վարկային պարտավորություն ունեցողի համար յուրաքանչյուր չնախատեսված ծախսը սարսափելի ծանր բեռ է։

4. Գույքահարկի բարձրացումն իր ազդեցությունն է ունենալու ծառայությունների ոլորտի վրա՝ ռեստորաններ, սրճարաններ, խանութներ, փոքր հյուրանոցներ, վարսավիրանոցներ և այլն, որոնք վարձակալում են իրենց տարածքները։ Գույքահարկի գանձումը ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո այն կանդրադառնա ծառայությունների գների, այդ թվում՝ տների և տարածքների վարձակալության և տնտեսության այլ ոլորտների, արտադրական շենք-շինությունների վրա։

5. Եվ ի վերջո այդքան պարզունակ չի լինելու ազդեցությունը անշարժ գույքի շուկայի վրա, երկրում և արտադրական ոլորտում ներդրումների վրա։ Մեր անշարժ գույքի շուկան արդեն իսկ օտարերկրյա քաղաքացիներին չի հրապուրում։ Միայն հուլիսին օտարերկրյա քաղաքացիների կողմից գրեթե կրկնակի ավել գույք է վաճառվել, քան ձեռք է բերվել։ Արդեն իսկ կարելի է կանխատեսել, թե գույքահարկի ամբողջ ծավալով գանձման դեպքում ինչպես է անդրադառնալու շուկայի վրա։

Հետևանքներն ավելի ծանր են լինելու, քան պատկերացնում ենք։ Պարզապես առայժմ ժամանակ ենք շահում գույքահարկի վերջնական բարձր դրույքաչափերին անցումը մի քանի տարիների սանդղակով իրականացնելու միջոցով։ Գույքահարկի վերջնական բեռը և դրա հետևանքները տեսանելի կլինեն մի քանի տարի անց։

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ