Երևանի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի պետն ազատվել է պաշտոնից. ոստիկանապետը հրամաններ է ստորագրել
ՀՀ ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով Ոստիկանությունում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:
«Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ՝ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանն ազատվել է աշխատանքից»,- հայտնեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ Վահե Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Ռոբերտ Գինոյանն ազատվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ, իսկ Ոստիկանության կադրերի ռեզերվից Արմեն Գասպարյանը նշանակվել է Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ: