Մահացել է ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ Սասուն Հունանյանը
Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ Սասուն Սուրենի Հունանյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։
Նախարարությունն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում գնդապետ Ս. Հունանյանի հարազատներին, մարտական ու զինակից ընկերներին: