Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Փաստ». Գերագույն դատարանի ստեղծմամբ ինչ նպատակ են հետապնդում իշխանությունները

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում դատարանների գործունեության հետ կապված դժգոհություններ միշտ էլ եղել են, սակայն մի հարց է, որ արդարադատության համակարգը կատարելագործված չէ, բայց մեկ այլ հարց է, երբ դատական համակարգը դառնում է իշխանությունների կամակատարը։ Դատական համակարգի բարեփոխման համար անհրաժեշտ է նախ վերլուծել առկա փորձը և դատարանների ինստիտուտների գործունեության արդյունավետության մակարդակը, ապա դրա հիման վրա ներդնել նոր և առավել արդյունավետ համակարգ։


Եվ այս հարցում հատուկ կարևորություն է ներկայացնում դատական իշխանության անկախության և ինքնուրույնության հարցը, երբ այն հնարավորություն կունենա հակակշռել և զսպել օրենսդիր և գործադիր իշխանություններին։ Մոտ երկու տարի շարունակ ՀՀ իշխանությունները հանրային քննարկումների օրակարգում թեժ են պահում արդարադատության համակարգի բարեփոխման կամ, այսպես կոչված, վեթինգի թեման։ Բայց այս բարեփոխումների անվան տակ տեսնում ենք, թե ինչպես է դատական համակարգը ճնշումների ենթարկվում քաղաքական իշխանության կողմից։ Քաղաքական ուժերի և փորձագետների գերակշիռ մասի համոզմամբ, բարեփոխումների անվան տակ իշխանությունները ցանկանում են ունենալ մի դատական համակարգ, որը լիովին կախված կլինի իրենցից։

Իսկ դա նշանակում է, որ իշխանությունները նպատակ ունեն արդարադատության համակարգում նախատեսվող բարեփոխումները ծառայեցնել իրենց քաղաքական նպատակներին և այն օգտագործել որպես գործիք իրենց իշխանությունը պահելու ու դատական իշխանության միջոցով ընդդիմությանը ճնշելու համար։ Իշխանությունների այսպիսի քաղաքականությունը բացահայտորեն դրսևորվում է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներում, երբ ՍԴ-ի ինքնուրույն և անկախ գործելակերպը հարուցեց իշխանությունների դժգոհությունը։ Դրա համար էլ նրանք փորձեցին ելքեր գտնել ՍԴ դատավորներին փոխելու և իրենց մարդկանցով փոխարինելու ուղղությամբ։


Եվ ԱԺ-ում ընդունվեց այն սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով պետք է դադարեցվեին ՍԴ երեք դատավորների լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, ազատվեր ՍԴ նախագահի պաշտոնից։ Տարբեր փորձագետներ հարցականի տակ են դնում այս որոշման սահմանադրականության և իրավաչափության հարցը, ինչն էլ ՍԴ-ում ճգնաժամի առաջացման նախապայման է դարձել։ Ընդ որում, ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը շարունակում է խորանալ, քանի որ իշխանություններին տևական ժամանակ չի հաջողվում «հեռացած» ՍԴ դատավորների փոխարեն նոր դատավորներ ընտրել։ Սրան էլ գումարվում է այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանի նախագահն ու 3 ՍԴ դատավորները իրենց իրավունքների վերականգնման հարցով դիմել են ՄԻԵԴ։

Եվ հաշվի առնելով ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկան՝ մեծ է հավանականությունը, որ նշված գործով ոչ միայն կհաստատվի դատավորների կոնվենցիոնալ իրավունքների խախտման փաստը, այլև կսահմանվի ՀՀ պարտավորությունը հնարավորինս սեղմ ժամկետում դատավորներին վերականգնել իրենց պաշտոններում։ Եվ քանի որ ՄԻԵԴ-ի որոշումը կարող է ջուրը գցել կախյալ ՍԴ ունենալու իշխանությունների երազանքները, նրանք խնդրի հանգուցալուծման այլընտրանքային տարբերակ են շրջանառության մեջ դնում։ Եվ այս համատեքստում պետք է դիտարկել, որ վերջերս սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում քննարկվել է ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանները միավորելու հարցը, և հանձնաժողովականների քվեարկությամբ որոշվել է Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկայացվելիք սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։

Իրավունքի մասնագետներից շատերը կարծում են, որ Գերագույն դատարան ստեղծելու համար անհրաժեշտ իրավական հիմնավորումներ չկան, այն դատական համակարգի կատարելագործման հարց չի լուծում, քանի որ ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանը լիովին կայացած կառույցներ են և իրականացնում են իրենց գործառույթները։ Այլ խնդիր է, որ դրանով իշխանությունները փորձում են լուծել ՍԴ-ի հարցերը, երբ ՄԻԵԴ-ը պահանջի վերականգնել աշխատանքից ազատված ՍԴ դատավորների իրավունքները, իշխանությունները հնարավորություն են ունենում մատնանշել, թե այլևս նման կառույց գոյություն չունի։

Մյուս կողմից էլ իշխանությունները կունենան իրենցից կախված և մեծ լիազորություններով օժտված մի դատական ատյան՝ Գերագույն դատարանի տեսքով, որի միջոցով վերահսկելի կդարձնեն ողջ դատական համակարգը»: