Սախալինում փոթորկի ժամանակ աղջիկ է մահացել, ով փորձել է սելֆի անել
Ռուսաստանի հարավում գտնվող Սախալինի երկրամասում 16-ամյա աղջիկ է մահացել, ով փորձել է ծովի փոթորիկի ժամանակ սելֆի անել։
Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։ Քամին աղջկան քշել է ծովը։ Նրան կարողացել են ծովից դուրս բերել, սակայն ափ հասցնելուն պես նկատել են, որ նա մահացել է։ Դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու բժիշկները։
Փոթորիկի պահին աղջկան փորձել են օգնություն ցուցաբերել տեղի բնակիչները։