ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի
Վազող տողեր

Փաշինյանի փախեփախը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ կառավարության նիստն օգտագործեց պետության առաջ ծառացած սոցիալ-տնտեսական ծանր խնդիրների մասին իր պատկերացումները ներկայացնելու համար։

Փաշինյանը հավաստիացրեց, որ մեր երկրում սոցիալական և տնտեսական ճգնաժամ չկա, որովհետև ժողովուրդն առևտուր է անում, իսկ դա երևում է ՀԴՄ կտրոններով, որոնք ցույց են տալիս ողջ դրամաշրջանառությունը։

Մի կողմ թողնենք այն, որ երկու տարվա վարչապետն այդպես էլ շարունակում է տնտեսության մասին իր պատկերացումները սկսել ու ավարտել ՀԴՄ կտրոններով: Փաստորեն, տնտեսագետներն անիմաստ են հաշվարկներ անում, տնտեսության ճյուղերի զարգացման համեմատական սխեմաներ կազմում։ Տնտեսության մասին կարելի է խոսել ընդամենը ՀԴՄ-ներ հաշվելու ունակություն ունենալով, ինչը վարչապետին բավարար է տնտեսության աճի կամ անկման մասին խոսելու համար։

Բայց ինչպես ամեն անգամ, այս անգամ ևս՝ Փաշինյանը ստեց՝ հրապարակած թվերով հասարակությանը ներկայացնելով ոչ թե իրական, այլ իր երազած պատկերը։
Փաշինյանի հայտարարությունից կարճ ժամանակ անց՝ իրականությունը բացահայտեցին տնտեսագետները։

Պարզվում է, որ 2020 թվականի հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ առևտուրը նվազել է 10,4 տոկոսով, մանրածախ առևտուրը կրճատվել է 17,6 տոկոսով, իսկ ծառայության ոլորտն անկում է գրանցել 21,6 տոկոսով։

Այս թվերը ցույց են տալիս, որ վարչապետի այսօրվա հայտարարածը՝ տնտեսության 2.5 տոկոսի անկման մասին, իրականությանը չի համապատասխանում։

Այս թվերի մանպուլյացիան հերթական անգամ ցույց է տալիս, որ կառավարության ղեկավարի համար իշխանությունը պահելու միակ տարբերակը մնացել է թվերը կեղծելն ու իր ընտրազանգվածին խաբելը։ Հերթական անգամ ստեղծվում է ֆոն, որ կառավարությունը չի ձախողել կորոնավիրուսի դեմ պայքարը, և ունենք ընդամենը 2.5 տոկոսի անկում։ Ի՞նչ է սա, եթե ոչ ծաղր արդեն շաբաթներ կառավարության դիմաց բողոքի ակցիաներ անողների ու իրենց ծայրահեղ վիճակի մասին ահազանգողների նկատմամբ։

Ժողովրդի վարչապետն այս ամենին շարունակում է անհաղորդ մնալ, չի ընդունում ակցիայի մասնակիցներին և բողոքի ակցիաներին հետևում է կառավարության իր աշխատասենյակի պատուհանից։

Սա է իրական նոր Հայաստանը, երբ իշխանության բարձունքից այդ նույն իշխանավորը թքում է ժողովրդի հոգսերի, խնդիրների վրա ու մտածում միայն սեփական անձնական բարեկեցության ու իրեն օդից բաժին հասած աթոռի մասին։ Երկրում ամեն օր խորանում է տնտեսական ճգնաժամը՝ անկախ Փաշինյանի հրապարակած թվերից, ամեն օր փակվում են խանութներ ու փոքր և միջին բիզնեսներ, ամեն օր երկրում աճում է գործազրկությունը, և հիմա Նիկոլը կանգնած է մի գիշերում երկրից թռնելու, կամ տված ամեն մի խոստումի համար պատասխան տալու առաջ:

Երրորդ տարբերակ այս անգամ նա չունի. չեն թողնի, որ ունենա։

NEWSPRESS.am