Հռոմի պապը սեքսն անվանել է «աստվածային հաճույք»
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշել է, որ սիրելի մարդուց կամ կերակուրից ստացած հաճույքը «Աստվածային է»։ Այս մասին տեղեկանում ենք AFP-ից։
Պապի խոսքով ՝ եկեղեցին միշտ դատապարտել է «անմարդկային, կոպիտ ու գռեհիկ հաճույքը», բայց միշտ ընդունել է պարզը, մարդկայինն ու բարոյականը:
Նրա կարծիքով, ուտելու հաճույքը ծառայում է մարդուն առողջ պահելու համար, իսկ սեռական հաճույքն ավելի գեղեցիկ է դարձնում սերը և տեսակը շարունակելու երաշխիք: