Ավտովթար Երևանում բախվել են Toyota-ն ու Lada Priora-ն (ՖՈՏՈ)
Սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 19:10-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Toyota և Lada Priora մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com- վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վար են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: