ԲՀԿ առաջնորդի մարզային այցելությունները Նիկոլ Փաշինյանի մոտալուտ հեռացման երկյուղը եռապատկել են․ Աշոտ Անդրեասյան
Աշոտ Անդրեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես ցավում եմ, որ ապրում եմ մի ժամանակաշրջանում, որը համընկել է Հայաստանի բազմադարյա պատմության ամենաամոթալի, ամենաստախոս և ամենակեղծ ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիների հետ։
Այս անձնավորությունը իր ձևավորած թիմով Հայաստանը տանում է անդառնալի կործանման։
Նրա հակահայ և անԱստված նախարարները (Արսեն Թորոսյան, Արայիկ Հարությունյան) փորձում են փոխել «ՀԱՅ»-ի մենտալիտետը, ամեն ինչ անում են, որպեսզի հայ բառը ջնջեն երկրի երեսից, նրա պատգամավորները Ազգային Ժողովում իմ և Ձեր հաշվին ստանում են աշխատավարձ բացառապես կեղծ և սուտ ստատուսներ գրելու, Նիկոլի թալանը կոծկելու և ինձ և Ձեզ ամենաանընդունելի և ամենաստոր միջոցներով փնովելու համար։
Հայաստանի Հանրապետությունում տիրում է ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական վիճակ, աղքատությունը 5-7 տոկոսով աճել է, ոչ մի սոցիալական խավ գոհ չէ այսօրվա իշխանություններից, Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին բաժանել է մի քանի մասի և թշնամացրել է միմյանց հետ, ամենուր տիրում է անհանդուրժողականության և ատելության մթնոլորտ, որի մենաշնորհը նույնպես պատկանում է հենց Նիկոլ Փաշինյանին, նրա խոստմանը հակառակ աշխատատեղերը ոչ միայն չեն ավելացել, այլև պակասել են։
Նիկոլ Փաշինյանը նախկինում մեղադրում էր իշխանականներին իրենց բարեկամներին և ծանոթներին պետական պատասխանատու պաշտոններում նշանակելու և պետությունը թալանելու մեջ։
Ի՞նչ է անում այսօր Նիկոլը, եթե ոչ մի քանի անգամ ավելին , քան նախկինները.
Նրա կինը՝ Աննա Հակոբյանը մի քանի հիմնադրամների միջոցով ոնց ուզում և երբ ուզում գումար է լվանում և լցնում փաշինյանական կլանի արդեն իսկ ոչ այնքան համեստ բյուջեն, նրա աներձագը՝ Հրաչյա Հակոբյանը, ով թատերականի բակում սրանից նրանից հատիկով սիգարետ էր մուրում, այժմ թաթախված է միլիարդների հետ կապ ունեցող ադամանդների և ծխախոտների ապորինի արտահանման հետ, նրա եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը ունի դիմակների մենաշնորհ, որի արդյունքում մենք մինչև Հունվար հարկադրված կկրենք դիմակներ և կտուգանվենք, Հայկ Սարգսյանը ՝ ինչպես նրան անվանում են շիշ բռնող, ժողովրդի հաշվին դիզել է այն, ինչը հասարակ քաղաքացին չի կարող անել 1 դարում, Ալեն Սիմոնյանը , ով Նիկոլի վաղեմի բարեկամն է և մարդկանց փնովելու և անտեղի վիրավորելու վարպետ է, ով արդեն իսկ աչքի է ընկնում մի քանի ձեռք բերած թանկարժեք «range rover» - ներով, որը «vivaro» ընկերությանն աջակցելու արդյունք է։
Այս շարքը կարող եմ շարունակել անվերջ։
Նիկոլ Փաշինյանը ձախողելով բոլոր հնարավոր ոլորտները իր ընդդիմախոսներին հակադարձում է ամենաստոր և անընդունելի ճանապարհով՝ իշխանական ֆեյքերի տարբեր բանակների և անմակարդակ ու ամբողջ կյանքում լկտի պահվածքով աչքի ընկած, հին և նոր բարոյական օրենքներից զուրկ անձանց միջոցով, և ամենահետաքրքիրն այն է, որ այս ցուցակում կան և՛ պատգամավորներ, և՛ հասարակ անիքնասեր փողոցայիններ (Արփի Դավոյան, Սիփան Փաշինյան, Ալեն Սիմոնյան, Տարոն Չախոյան, Լիզա Ճաղարյան, Սերգեյ Դանիելյան, Հրաչյա Հակոբյան, Ռուբեն Ռուբինյան, Դավ Ռուպռ, Ազատ Արշակյան և այլն )։
Անմակարդակների շարանն այնքան մեծ է, որ չեմ կարող հիշել բոլորին։
Նիկոլը վախենում է իր պաշտոնի և իր թալանի համար և այնքան տղամարդկություն չունի , որ ուղիղ պատասխաններ տա ում հարկն է համարում։
Փոխարենը, նա այս ամենը իրականացնում է վերը նշված նյութապաշտ խունտայի միջոցով։
Կարճ ասած Նիկոլը իր հոգով և սրտով զգում է այն վտանգը, որը չոքել է իր կակիստոկրատական իշխանության դուռը։
ԲՀԿ առաջնորդի մարզային այցելությունները Նիկոլ Փաշինյանի մոտալուտ հեռացման երկյուղը կրկնապատկել և եռապատկել են, քանի որ մարզերում Գագիկ Ծառուկյանին ընդունում են շատ ջերմ և բացեիբաց դժգոհում են Նիկոլ Փաշինյանից և նրա անգրագետ իշխանությունից, այդ իսկ պատճառով Նիկոլ Փաշինյանը փորձում է հնարավոր և անհնարին բոլոր միջոցները՝ կանգնեցնելու ԲՀԿ-ին և ժողովրդի հասունացող բողոքի ալիքները։
Խոստանում եմ, դուք չեք հաղթելու հայ ազգին, դուք վտարվելու եք Սուրբ հայկական հողից և պատմության էջերում գրելու եք Ձեր անկրկնելի դավաճանի կերպարի մասին։
Ձեր ժառանգները ամաչելու են և կախելու են իրենց գլուխները Ձեր պատճառով, դուք «ՀԱՅ» կոչվելու իրավունք չունեք»։