Նավալնին առաջին լուսանկարն է հրապարակել հիվանդանոցից
Ալեքսեյ Նավալնին իր Instagram-ում տեղադրել է առաջին լուսանկարը՝ Բեռլինի հիվանդանոցից: Այս մասին գրում է Gazeta-ն։
«Ողջույն, Նավալնին է: Ես կարոտում եմ ձեզ...Դեռևս դժվարանում եմ ինչ-որ բան անել, բայց երեկ կարողացա ամբողջ օրն ինքնուրույն շնչել», - գրել է նա:
Լուսանկարում Նավալնին նստած է հիվանդանոցի մահճակալին, նրա կողքին են կինը, որդին ու դուստրը:
Հիշեցնենք, որ Նավալնին գտնվում է Բեռլինի հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր թունավորմամբ ու կոմայի մեջ։ Գերմանիան հայտարարում է, որ Նավալնիին թունավորել են Նովիչոկ խմբի թույնով։