Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Հասարակություն

Երբ զինվորի հացը գողանալու մասին գոռացողը թքում է այդ զինվորների ու նրանց ծնողների խնդիրների վրա

2018 թվականի իշխանազավթումից հետո Հայաստանում փող դնող ներդրողները հավաքեցին իրենց փողերն ու հեռացան մեր երկրից, իսկ օտարերկրյա ներդումների հարցում մենք նախորդող երկու տարում ունենք զրոյական ցուցանիշ։ Երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որ պետությունը քաղաքացու թոշակն ու նպաստը տալու համար անցել է արտաքին պարտքն ավելացնելու ամենահեշտ տարբերակին՝ վարկեր է վերցնում ոչ թե երկրում ենթակառուցվածքներ զարգացնելու, այլ նրա համար, որ կարողանա իր ընթացիկ ծախսերը փակել։

Տնտեսագետները հայտարարում են, որ երկիրը կանգնած է տնտեսական շատ խոր ճգնաժամում հայտնվելու խնդրի առաջ և հրատապ պետք է քայլեր ձեռնարկել կոլապսի մեջ չհայտնվելու համար։ Իսկ ի՞նչ է անում վարչապետ Փաշինյանը․․․ ի պատասխան այս  պատկերի՝ ֆեյսբուքում թվեր է նկարում՝ ստեղծելով գործ անելու էժանա իմիտացիա։

Կառավարության ղեկավարը փակել է աչքերը ու չի տեսնում իր պատուհանի տակ բողոքի ակցիա անող հարյուրավոր քաղաքացիներին։ Մեկը բղավում է, որ մաքսազերծման նոր կանոններն ու հագուստի թանկացումը բերելու են իր փոքր բիզնեսի փակմանը, մյուսը խաղողագործ է ու տեսախցիկների առաջ պատմում է, որ 100 դրամով մթերված խաղաղը իրեն չի տալիս անգամ ցամաք հաց ուտելու հնարավորություն, ու այլ բան, քան Հայաստանից արտագաղթն է, չի մնում։

Փաշինյանը փակել է աչքերը ու որոշել զբաղվել իր սիրելի գործով՝ թքած ունենալով իրեն իշխանության աթոռ նվիրած ու այսօր խնդիրների մեջ խեղդված քաղաքացիների վրա։
Փաշինյանի համար Հայաստանում տնտեսական վիճակը օր օրի նոր թափով լավանում է և, եթե մեկ օր առաջ վարչապետը իր էջում գրել էր, որ 2020թ. հունվար-հուլիսին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումը աճել է 166 տոկոսով. արտահանվել է 5.5 միլիոն դոլարի արտադրանք, ապա այսօր էլ շարունակել է տնտեսական ցուցանիշներով կերակրել պողոսներին ու հայտնել ավետիս՝ այս անգամ ոչխարաբուծության մասին․․․

«Շարունակելով տնտեսական բարդությունների ֆոնին տնտեսական լավ լուրերի թեման, արձանագրենք, որ 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի եւ այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով. արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, ընդհանուր առմամբ շուրջ 3.4 միլիոն դոլարի: Այս աճը ուղիղ արդյունք է կառավարության ձեռնարկած մի շարք քայլերի եւ մանր եղջերավոր անասունների արտահանումը օգուտներ է բերում բազմաթիվ տնտեսվարողների, ովքեր անսացել են «ոչխար պահելու» իմ հորդորներին»,-գրել է նա։

Իր հորդորների դրական էֆեկտը փաստորեն զգում է միայն ինքը՝ Փաշինյանը, իր ընտնիքն ու ծանոթ բարեկամները, իսկ հպարտ քաղաքացին ու անգրագետ Պողոսը կքում են բեռի տակ։

Ու թքած, որ բողոքի ակցիա անող գյուղացին հայտարարում է, որ չի կարողանում զինվոր պահել, փող չունի, թքած, որ աղքատությունը գլխում հաղթահարել չկարողացած գյուղացին վարկերի տակ ճկռելով խաղող է աճեցրել ու այսօր այդ բերքը չի կարողանում իրացնել այնպես, որ գոնե իր արած ծախսերը հանի։

Թքած բոլորի ու բոլոր խնդիրների վրա. սա է ճանապարհը, որը միակն է իշխանությունը պահելու, դրանից առավելագույնս օգտվելու, փող աշխատելու, ուրիշի հաշվին կայանալու, ամբողջ կյանքում չտեսածն այսօր կլանելու։

NEWSPRESS.am