ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի
Վազող տողեր

Ինչ է կատարվում Ոստիկանությունում

Հասարակության մեջ ոստիկանության հանդեպ կուտակվում է էական դժգոհություն։ Այս մասին իր էջում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը։

Նա, մասնավորապես գրել է.

«Ինչ է կատարվում Ոստիկանությունում

Հասարակության մեջ ոստիկանության հանդեպ կուտակվում է էական դժգոհություն։ Մենք այս մասին արդեն տեւական ժամանակ է զգուշացնում ենք։ Ամեն օր արձանագրվում են քաղաքացիների եւ ոստիկանության բախումներ։

Մենք վերադառնում ենք իննսունականներ, երբ պաշտպանված չէիր ոչ միայն պատահական կրակոցից կամ դանակահարությունից, այլեւ կարող էիր դառնալ ոստիկանների կամայականությունների զոհ։

Իրավապահ համակարգին տրվող անլուրջ՝ ծեփելու, փռելու, պառկեցնելու մասին հակաօրինական հրահանգները, ըստ էության դարձել են ոստիկանության հիմնական աշխատելաոճը։ Եվ սա դարձել է օրինաչափություն։

Վերջին մի քանի օրը հետեւում ենք քաղաքացի-ոստիկան բախումների քրոնիկոնին։ Լարվածությունը խորանում է հատկապես քաղաքական հրահանգով ամբողջ ոստիկանությունը դիմակային տուգանքների հանելու արդյունքում։ Դիմակների պրոբլեմի ֆոնին, երբ քաղաքի շուկաներում, մարդաշատ վայրերում մարդկանց իննսուն տոկոսը դիմակ չի կրում, ոստիկանները կարող են դա անտեսել, սակայն փոխարենը մի քանի հոգով կկատարեն դիմակը պատահաբար իջած աղջկան տուգանելու սրբազան պարտքը։

Կացնային այս մոտեցումն իր հերթին ծնում է դիմադրություն եւ բախումներ։ «Դիմակների պատերազմը» օրեցօր նոր զարգացումներ է ստանում՝ հասնելով աբսուրդի։ Ոստիկանության պահվածքը վաղուց արդեն դուրս է բանականության շրջանակներից։ Ձեւավորվում է անտանելի մթնոլորտ։ Քաղաքական իշխանության հրահանգը ոստիկանությանն՝ առավելագույն անհանդուժող լինել դիմակների խնդրում, գնալով վերածվում է ոստիկանական բեսպրեդելի, դուրս է գալիս մարդկային նորմերից։ Գյումրու կենտրոնում դիմակի պատճառով տեղի ունեցածբախումը տիպիկ օրինակներից մեկն է՝ անկառավարելի իրավիճակ, ծեծ, ուշաթափություն։ Եվ այդ ամենը մանկահասակ երեխայի ներկայությամբ։ Ընտանիքի հետ զբոսանքի դուրս եկած երիտասարդի ոչ պատշաճ ձեւով կրած դիմակը դարձել էր վիճաբանության առարկա։ Իսկ հետո բեսպրեդել՝ քաշքշել, գետնին գցել, հարվածել։ Եվ ամենակարեւորը այս ամենը մի քանի տասնյակ առանց դիմակների այլ քաղաքացիների ներկայությամբ։

Նույն օրը մեկ այլ ոստիկան երկար ժամանակ փորձում էր քաղաքացու հետ պարզել, թե ինչ է ընկույզը։ Պարզվում է «պոպոքը» սնունդ չէ։ Ոստիկանը չգիտեր ինչ է, բայց սնունդ չէ։ Հավանաբար դիմակների համար տուգանքների այդ օրվա պլանը պատշաճ չէր կատարվել։

Երեկ արդեն խայտառակ իրավիճակ էր Րաֆֆու փողոցում՝ կռիվ, հրմշտոց եւ քաշքշոց։ Մի քանի ոստիկան դիմակի համար բռնել էին մի կնոջ, փորձում էին քաշքշելով բերման ենթարկել։ Իրավիճակն այնքան անմարդկային էր, որ պատահական անցորդներն էին փորձում միջամտել։

Սրանք ոստիկանների աբսուրդի հասնող մոտեցման մի քանի օրինակներ են։ Իսկ դրանք բազմաթիվ են։ Ոստիկանների կացնային մոտեցումը հասկանալիորեն առաջացնում է հակազդեցություն, դիմադրություն, շատ հաճախ բերում է կոնֆլիկտների։

Սակայն ոստիկանության գործողությունների դեգրադացումը բնորոշ է ոչ միայն դիմակների շոուին։ Ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Արմեն Ղազարյանի գրառումը պարզ ցույց է տալիս, թե ինչ է կատարվում ոստիկանությունում։ «Սրան էլ ջարդեք, ծալեք» հրահանգով ուղեկցված հայհոյախառն արտահայտություններով վերջինիս ոստիկանության բաժանմունք տեղափոխելը, կիսամութ ինչ-որ սենյակում տեւական ժամանակ խմբակային ծեծի ենթարկելը, պատիվն ու արժանապատվությունը վիրավորելը ինքնիրավչության, չարաշահման փուլ թեւակոխելու ապացույցն է։

Սա կարող է լինել կամ վատ կառավարման, կամ հասարակության մեջ վախ սերմանելու պետական քաղաքականության արդյունք։ Սակայն երկու դեպքում էլ առաջանում է վտանգավոր խզվածություն հասարակության եւ ոստիկանության միջեւ։

Ամեն օր մեծ ու փոքր կոնֆլիկտները, վիճաբանություններն ու բախումները, ոստիկանության միջոցով մարդկանց հայտարարված պատերազմը կբերի անկանխատեսելի հետեւանքների։Սա պետք է գիտակցի իշխանությունը։ Եթե այսօր հետեւություններ չարվեն, վաղը ոստիկանությունն անխնա, զանգավածաբարքաղաքական նպատակներով, կամ որպես վախ սերմանելու գործիք օգտագործելը ձեւավորելու է պայթյունավտանգ, անկառավարելի իրավիճակ»։