Ադրբեջանական կողմը կորուստ ունի. սպանվել է կրտսեր սերժանտ Էլշան Ալի օղլու Մամմեդովը
Ալեն Ղուլյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանական կողմը կորուստ ունի։
Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություն է հայտնվել, որ Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, կրտսեր սերժանտ Էլշան Ալի օղլու Մամմեդովը (Məmmədov Elşən Əli oğlu)։
Հ.Գ. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է զինծառայողի մահվան փաստը»։