NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«168 ժամ». Ուտոպիստը․ Փաշինյանը, չունենալով 5-ամյա որևէ իրական ծրագիր, 30-ամյա ռազմավարական ծրագիր է հրապարակում

«168 ժամ» թերթը գրում է․

«Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարությունը՝ դրա համար ընտրելով Հայաստանի Անկախության հռչակման 29-րդ տարեդարձի խորհրդանշական օրը։ Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը, թերևս, ենթագիտակցորեն ցանկացել է ցույց տալ, որ այդ ռազմավարությամբ ինքը որոշակի նվեր է մատուցում Հայաստանին ու հայ ժողովրդին։ Նվերը ստացվե՞լ է, թե՞ ոչ, կդատի հասարակությունը։ Ինքնին փաստը, որ հայհոյախառն սոցցանցային գրառումների փոխարեն՝ Հայաստանի ղեկավարը ներկայացնում է թեկուզ մակերեսային, թեկուզ խոցելի, տեղ-տեղ ծիծաղելի ու անհիմն ռազմավարություն, արդեն իսկ դրական է ու ողջունելի։ Ինչպես հույսը, որ բավական ծավալուն այդ փաստաթղթի դրույթները կարող են քննարկման ու բանավեճի առարկա դառնալ առաջիկայում՝ գոնե մի որոշ շրջան հանրային-քաղաքական միտքն ազատելով մաղձից ու հայհոյախոսությունից։


Ծավալուն այդ տեսլականն իրականում ռազմավարություն կարելի է անվանել շատ հարաբերականորեն, քանի որ այն գրեթե զուրկ է որոշակիությունից, դրանում չափելի ցուցանիշները շատ քիչ են և փոխառնված են արդեն իսկ հայտնի՝ Փաշինյանի՝ անցած տարի Ստեփանակերտում ունեցած ելույթից․ 5 միլիոն բնակչություն մինչև 2050 թվականը, ՀՆԱ-ի քսանապատկում մինչև նույն ժամանակահատվածը, և այլն։

Այսինքն՝ երեկ Նիկոլ Փաշինյանը, մեծ հաշվով, ներկայացնում էր իր ստեփանակերտյան ուտոպիզմի ավելի բացված տարբերակը։ Ողջ խնդիրն այն է, սակայն, որ ցանկացած տեսլական կամ ռազմավարություն կարող է կիրառելի լինել միայն այն դեպքում, երբ դրա հեղինակը ներկայացնում է նաև այդ տեսլականին հասնելու ճանապարհային քարտեզը, այն կոնկրետ ծրագրերը, որոնց միջոցով ապահովվելու է այս, այս, այս ցուցանիշը կամ նպատակադրումը։ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է արդեն երկուսուկես տարի։ Այդ ընթացքում նրա ղեկավարած կառավարությունը չի մշակել որևէ իրական ռազմավարական ծրագիր, որևէ կենսունակ հայեցակարգ, որից կարող են բխեցվել 2050 թվականի նպատակադրումները։ Փաշինյանի կառավարությունն անցած երկուսուկես տարիներին զբաղված է եղել սոսկ օպերատիվ կառավարմամբ՝ չստեղծելով ռազմավարական զարգացման որևէ հիմք ու նախադրյալ։


Ասվածի լավագույն ապացույցն այն է, որ հեղափոխությունից հետո տարփողվող տնտեսական հեղափոխությունը, ներդրումների աննախադեպ հոսքը Հայաստան, նոր աշխատատեղերի ստեղծումը և այլ նմանատիպ խոստումներ ի դերև եղան։ Եվ երբ տնտեսության անգամ օպերատիվ կառավարման հարցում խնդիրներ ունեցող կառավարության ղեկավարը հրապարակում է 30-ամյա ռազմավարական հայեցակարգ, տպավորություն է ստեղծվում, որ դրա նպատակն իրականում ներկայի ապաշնորհությունն ապագայի վրա տարրալուծելու փորձ է։ Անհաջող փորձ։

Եվ ամենակարևորը՝ Հայաստանի հասարակությունը Նիկոլ Փաշինյանին ընտրել է ոչ թե մինչև 2050 թվականն ընկած ժամանակահատվածը մտավարժանքային հեղափոխություններ իրականացնելու, այլ շատ որոշակի՝ 2018-2023 թվականներն ընդգրկող հատվածում Հայաստանը ղեկավարելու համար։ Նա, սակայն, չունենալով հնգամյա ժամկետի համար որևէ իրական ռազմավարական ծրագիր, առաջ ընկնելով՝ հրապարակում է 30-ամյա տեսլական։ Սա անուղղակի ուղերձ է քաղաքացիներին առ այն, որ առաջիկա տարիներին իրենից որևէ ռազմավարական արդյունք պետք չէ սպասել։ Փաշինյանի հաշվարկը պարզ է, անգամ պարզունակ․ եթե չի հաջողվում արդյունքներ ապահովել ներկայում, պետք է հասարակությանը կերակրել ապագայի ուտոպիստական ծրագրերով։ Իսկ ապագան այդ իմաստով մեծ հնարավորություններ է տալիս, որովհետև մեր բանահյուսությունը հայտնի առած ունի էշի և/կամ նրա սեփականատիրոջ անփառունակ վախճանի կապակցությամբ»: