Էմմանուել Մակրոնը կոչ է արել Բելառուսի իշխանություններին երկխոսություն սկսել ժողովրդի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Բելառուսի իշխանություններին կոչ է արել երկխոսություն վարել իրենց ժողովրդի հետ՝ միաժամանակ շեշտելով իրավիճակին արտաքին միջամտության անընդունելիությունը:
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Նա մասնավորապես նշել է․ «Բելառուսում տիրող իրավիճակը տարածաշրջանում լարվածության ավելացում է պարունակում։ Բելառուս ժողովրդի քաջությունը հիացնում է բոլորիս: Խուսափեք ցանկացած արտաքին միջամտությունից»։
Ընդգծենք, որ օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից մինչ օրս երկրում չեն դադարում ցույցերն ու ակցիաները։