NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

30 տարվա համար խոստում տալը հեշտ է, քանի որ պատասխան տալու կարիք չի լինի

«Փաստ» թերթը գրում է.

«Աշխարհը փորձում է համակերպվել կորոնավիրուսի պայմաններում ապրելուն։ Կանոններ են մշակվում աշխատանքային գործընթացի արդյունավետությունը համավարակի պայմաններում պահպանելու, մրցունակ արտադրանք թողարկելու, դրանք արտահանելու և ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։ Այն պետությունները, որոնք կկարողանան մշակել համապատասխան գործիքակազմ համավարակի պայմաններում զարգացում ապրելու համար, հետկորոնավիրուսային աշխարհում ավելի մրցունակ կդառնան։ Իսկ այն երկրները, որոնք ի վիճակի չեն լինի արդյունավետ կառավարման միջոցով դուրս գալ ստեղծված ծանր պայմաններից, ավելի կմխրճվեն ճգնաժամի ճահճում։ Հայաստանում համավարակի ամբողջական հաղթահարման մասին խոսելը դեռևս անիմաստ է, քանի որ վարակի տարածման թվերի կտրուկ նվազում նկատելի չէ։


Բացի այդ, աշխարհում գրանցված փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի տարածման տեմպերի նվազումը կարող է խաբուսիկ լինել, և ինչ-որ պահի թվերը սկսեն շեշտակի աճել։ Բայց այսպիսի իրավիճակը չի ենթադրում, որ իշխանությունները չպետք է օր առաջ քայլեր ձեռնարկեն ճգնաժամի ազդեցությունը թոթափելու ուղղությամբ։ Ու ընդհանրապես, ապագայի տեսլական կամ ռազմավարություն ունենալն այս դեպքում ուղղակի անհրաժեշտություն է։ Այլ հարց է, որ այդ ռազմավարությունը պետք է լինի իրատեսական, իսկ դրա հիմքում ընկած լինեն փաստական տվյալները և իրավիճակի համակողմանի վերլուծությունը։ Իսկ հիմա դիտարկենք, թե մեր իշխանություններն ինչպիսի ռազմավարություն են առաջարկում, որում արտացոլված դրույթներից էլ պարզ կդառնա դրա իրատեսական լինելու աստիճանը։

Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը։ Նախ՝ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ռազմավարության մեջ ընտրվել կառավարման տեսանկյունից շատ մեծ՝ 30 տարվա միջակայք։ Եթե այդպիսի ժամանակային կտրվածքով նպատակադրումներ են արվում, ապա գոնե ռազմավարության մեջ պետք է տեղ գտնեն նաև կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակադրումներ։ Չէ՞ որ մեծ արդյունքներն ի վերջո փոքր նվաճումների համախումբ են։ Նախ՝ պետք է պատկերացնել, թե ինչ ճանապարհ է անցնելու երկիրը և որ ժամանակահատվածում ինչ իրավիճակում է գտնվելու, հետո միայն խոսել ճանապարհի վերջնակետին հասնելու մասին։

Բացի այդ, ռազմավարության մեջ ամրագրված նպատակներին հասնելու համար պետք է գործուն մեխանիզմներ առաջարկված լինեն, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել, թե ինչպիսի քայլերի և միջոցառումների հաջորդականություն է գործելու, ինչ նպաստող և խանգարող գործոններ գոյություն ունեն։ Սակայն սրա փոխարեն մենք տեսնում ենք միայն մինչև 2050 թվականի համար նախատեսված անորոշ նշաձող, իսկ ավելի կոնկրետ՝ ճոխ բաժակաճառերի հավաքածու։ Այս երևույթը նոր չէ մեր իրականության մեջ։ Հիշում ենք, որ 2019 թվականի օգոստոսի 5-ին էլ Ստեփանակետի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ վարչապետ Փաշինյանը դարձյալ հայտարարում էր մինչև 2050 թվականը իրականացվելիք ռազմավարական նպատակների մասին։


Բայց այս նպատակները այդպես էլ կմնան դատարկ խոսքերի կամ սպիտակ թղթի վրա չորացած թանաքի մակարդակի, եթե չկա ռազմավարական նպատակին հասնելու մարտավարությունը, ավելին, եթե չունես նույնիսկ առաջիկա գոնե երեք ամսվա զարգացման ծրագիր ու տեսլական: Իշխանությունները պետք է արդեն գիտակցեն, որ պոպուլիզմն այլևս չի աշխատում, քաղաքացիներին սին հույսերով կերակրելու փոխարեն ավելի նախընտրելի կլինի բնակչությանը ներկայացնել իրականությունը, ինչքան էլ այն «գույնզգույն» չլինի։ Այդ դեպքում միայն հանրությունը կզգա, որ իշխանություններն ազնիվ են իրենց դիրքորոշումներում։

Թե չէ, բոլորն էլ գիտակցում են, որ 30 տարվա կտրվածքով խոստում տալն ամենահեշտն է. այն ժամանակ ո՞վ ումից պիտի հաշիվ պահանջի: Իսկ ահա կարճաժամկետ ապագայի համար խոստումներ տալը սարսափեցնող է, քանզի իշխանություններն էլ հասկանում են, որ կյանքի կոչել չեն կարողանալու, և հասարակությունը պահանջներ է ներկայացնելու»Ж