Ալեքսանդր Նավալնին դուրս է գրվել հիվանդանոցից
Բլոգգեր Ալեքսանդր Նավալնին դուրս է գրվել Բեռլինի հիվանդանոցից: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Նավալնիի բժիշկը բլոգգերի ամբողջովին ապաքինվելը համարում է հավանական: Նավալնին ստացիոնար բժշկական կուրսն ավարտել էր դեռ սեպտեմբերի 22-ին: Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին ինքնաթիռը, որում եղել է Նավալնին, արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում:
Բլոգգերին հոսպիտալացրել են, քանի որ իրեն վատ է զգացել: Ավելի ուշ Նավալնուն տեղափոխել են Բեռլինի կլինիկա: Ավելի քան 2 շաբաթ նա եղել է Բեռլինում: