ՍԴ նիստը կշարունակվի վաղը. ԶԼՄ-ներին թույլ չեն տա տեսաձայնագրել նիստը
ՍԴ աշխատակարգային նիստը ընդմիջվեց պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։ Այս մասին քիչ առաջ ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։
Նա ասաց, որ ՍԴ աշխատակարգային նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 11։00-ից: Վեևջինս նշեց, որ ՍԴ-ն տեւական քննարկումներից հետո որոշեց ԶԼՄ-ների կողմից աշխատակարգային նիստը չտեսաձայնագրել. «Ամեն դեպքում նիստը տեսաձայնագրվելու է ՍԴ աշխատակազմի ստորաբաժանումների կողմից»։