Բելառուսում ձերբակալել են ցույցերի մասնակից մոտ 350 մարդու
Բելառուսիայում ձերբակալել են ցույցերի մասնակից 364 մարդու։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարության Տելեգրամի էջը։ Նշվում է, որ ցույցերին մասնակցել է 5000 մարդ։
Բողոքի ցույցերը նոր թափ ստացան երեկ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալությունից հետո։ Հաղորդվել է, որ իրավապահները ջրցան մեքենաներ են օգտագործել, ականատեսները պատմել են կրակոցների ձայների մասին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որից հետո երկրում սկսվեցին բողոքի ակցիաները։