Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Հասարակություն

«Հայփոստ»-ը և «Պոչտա Ռոսսիի»-ն նախապատրաստում են երկու երկրների միջև առևտրի աճը խթանող համաձայնագիր. Հայկ Կարապետյան

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը հրապարակման համար տրամադրում է «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի հերթական նյութը։ «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը ներկայացրել է ընկերության զարգացման ռազմավարության նախագծով նախատեսված ծրագրերը, որոնք վերաբերում են «Հայփոստ»-ի և «Պոչտա Ռոսսիի»-ի միջև համաձայնագրի կնքումից հետո փոստային առաքումների սակագների նվազեցմանը, փոստատարների և փոստային բաժանմունքների արդիականացմանը, «Հայփոստ»-ի ծառայությունների ընդլայնմանը, ֆինանսական առողջացմանը, անշարժ գույքի կառավարմանը և շինարարական նախագծերին։

Հայաստանի և Ռուսաստանի ազգային փոստային օպերատորներ «Հայփոստ»-ը և «Պոչտա Ռոսսիի»-ն նախատեսում են ստորագրել համաձայնագիր, որի գլխավոր բաղադրիչը լինելու է երկու երկրների միջև փոստային առաքումների սակագների նվազեցումը։ Այս մասին «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում նշեց «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, ով այդ պաշտոնն ստանձնել է 2020-ի ապրիլի 20-ին։

«Պաշտոնն ստանձնելուց հետո ուսումնասիրեցի տարբեր երկրների հետ «Հայփոստ»-ի հարաբերությունների ծավալը։ Տեսա, որ մեր գլխավոր տնտեսական գործընկեր Ռուսաստանի հետ փոստային հաղորդակցությունների ծավալը չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների մակարդակին։ Պարզվեց, որ այդտեղ խոչընդոտող սակագներեն են՝ և մեկ, և մյուս կողմը։ Այդ սակագները կարգավորում է ոչ թե Եվրասիական տնտեսական միությունը, այլ Համաշխարհային փոստային միությունը»,- նշեց Հայկ Կարապետյանը՝ հավելելով, որ «Հայփոստ»-ի և «Պոչտա Ռոսսիի»-ի միջև կնքվելիք համաձայնագրի գլխավոր բաղադրիչը լինելու են փոստային առաքումների սակագները և՛ մեկ, և՛ մյուս կողմը, որոնք շատ կտարբերվեն ընթացիկ սակագներից։ Նա հույս հայտնեց, որ նոր նվազեցված սակագները մեծապես կխթանեն ինչպես Հայաստանից Ռուսաստան արտահանումը, այնպես էլ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը։ «Դա վերաբերում է նաև սովորական ծանրոցներին։ Դուք հեշտությամբ ՌԴ ցանկացած խանութից կկարողանաք պատվիրել ամեն ինչ այնպես, ինչպես ապրելիս լինեք Մոսկվայում։ Նույնը՝ Վլադիվոստոկի բնակիչը կարող է ինչ-որ բան գնել հայկական առցանց խանութից, առաքումն իրեն կհասնի 3-4 օրից այն գնով, կարծես այն գնումը կատարած լինի տեղի խանութից»,- նկատեց «Հայփոստ»-ի ղեկավարը։

Նրա խոսքով՝ փոստային ծառայությունների միջոցով Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումներն արդեն իսկ բավական էժան են և ամենուրեք հասանելի, քանի որ «Պոչտա Ռոսսիի»-ի ամբողջ Ռուսաստանի տարածքով մեկ տեղաբաշխված 32 հազար բաժանմունքներից կարելի է դրամական փոխանցում կատարել Հայաստան ընդամենը 1,2 տոկոսով։ «Ռուսաստանի փոստային բաժանմունք ունեցող ցանկացած գյուղից կարել է փոխանցում կատարել Հայաստանի այն գյուղ, որտեղից փոխանցողը եկել է Ռուսաստան։ Փոխանցումը կարելի է ստանալ «Հայփոստ»-ի 850 բաժանմունքներից ցանկացածից։ Այդ համակարգից օգտվելը կնպաստի «Հայփոստ»-ի զարգացմանը»,- ընդգծեց Հայկ Կարապետյանը։

Մանրամասնելով «Հայփոստ»-ի զարգացման ծրագրերը՝ ընկերության ղեկավարը նշեց, որ աշխարհում հայտնի Deloitte ընկերության հետ գործընկերությամբ մոտ 2 ամսվա ընթացքում նախապատրաստվել է 200 էջ ներառող հնգամյա ռազմավարական ծրագրի նախագիծը, որի գլխավոր մասը ներկայացվել է ՀՀ կառավարությանը։ Զարգացման ուղղությամբ արդեն կատարվել են որոշակի քայլեր։ Երկու ամիս առաջ սկսված բարեփոխումների արդյունքում Երևանի փոստատարներն աշխատում են պլանշետով։ Մեկ ամիս հետո մոտ 900 փոստատարներն ամբողջ Հայաստանով են պլանշետներով աշխատելու, վճարելու կենսաթոշակները, նպաստները և ընդունելու կոմունալ վճարները։

Հետագա զարգացման առումով Հայկ Կարապետյանը կարևորեց աշխարհի երկրների լավագույն փոստային ծառայությունների առաջընթացի միտումներին հետևելը. «Դրանք վերափոխվել են, դիվերսիֆիկացրել իրենց ապրանքային շարքը, և ներկայում փոստը հոլդինգ է, որը, սովորաբար, միաժամանակ աշխատում է 5-6 շուկաներում. փորձում է 1 կետում հաճախորդին տրամադրել առավելագույն ծառայությունների քանակություն, որն ունի ծառայության տրամադրման միանման պրոֆիլ։ Օրինակ՝ դա փոստն է, էլեկտրոնային առևտուրը, լոգիստիկ ծառայությունները, անշարժ գույքի և գույքի կառավարումը, պետական ապարատի՝ «մեկ պատուհանի» և այլ ծառայությունները, որոշ երկրներում՝ տարեց մարդկանց համար նախատեսված ծառայությունները,- նշեց նա։- «Հայփոստ»-ը նոր ռազմավարության շրջանակներում ուսումնասիրել է ըստ փոստային վարկանիշի 10 լավագույն երկրների փորձը և հանգել այն եզրակացության, որ եթե ցանկանում ենք լինել արդյունավետ ընկերություն, ֆինանսական առումով կայուն, պետք է 5 շուկաներում աշխատենք։ Այդ պատճառով մենք արդեն մինչև տարվա վերջն ունենալու ենք մեր վճարային դրամապանակը, և մեր հաճախորդները կենսաթոշակն ստանալու են դրամապանակին, որին կցվելու է վճարային ազգային «ԱրՔա» օպերատորի քարտը, և նրանք կկարողանան գումար կանխիկացնել և անել այն, ինչ կարելի է անել բանկային հաշվի միջոցով»։ Այդպիսով, ՀՀ կենտրոնական բանկից վարկային կազմակերպության լիցենզիա ստանալուց հետո «Հայփոստ»-ը հնարավորություն կստանա ֆինանսական ծառայությունները հասցնել Հայաստանի ամենահեռավոր գյուղեր՝ իր «Գյուղում՝ ինչպես քաղաքում» կարգախոսի շրջանակում, և դրանով կնպաստի Հայաստանի տարածաշրջանների հավասարաչափ զարգացմանը։

Բացի այդ, Հայկ Կարապետյանի խոսքով, «Հայփոստ»-ը նախատեսում է իր բոլոր 850 բաժանմունքներն ապահովել օպտիկամանրաթելային կապուղով։ Ներկայում այդպիսի կապուղի ունեն միայն 210-ը։ «Դա նշանակում է, որ վաղը այդ գյուղ հասած կապուղու միջոցով այլ օպերատորները կկարողանան մատչելի գներով ծառայություններ մատուցել, որ տեղի բնակչության համար բացվում է հեռավար ուսուցման և այլ հնարավորությունների հսկայական սպեկտր»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով «Հայփոստ»-ի ռազմավարական նպատակներին, ընկերության գործադիր տնօրենը նշեց, որ պլանավորված է արդեն 2025-ին ապահովել ընկերության ֆինանսական արդյունավետությունը։ «Անցյալ տարին «Հայփոստ»-ն ավարտել է 200 մլն դրամ բացասական արդյունքով, և այս տարվա բյուջեն ընդունվել էր մինուս 2 մլրդ դրամ կանխատեսումով՝ հաշվի առնելով, որ համավարակի պատճառով 50 տոկոսով նվազել է միջազգային փոստային հաղորդակցությունը, հսկայական գումարներ՝ 600 հազար դոլարի կարգի, մենք ծախսել ենք ալկոգելի և այլ միջոցների համար։ Սակայն մենք կփորձենք ավելի փոքր բացասական արդյունքով փակել 2020-ը,- պարզաբանեց նա։- Առաջադրանքն է՝ առաջն երկու տարում կայունացնել «Հայփոստ» ընկերության ֆինանսական վիճակը, 2023-ին և 2024-ին ապահովել աճ, և 2025-ին մենք պետք է պատրաստ լինենք ՀՀ քաղաքացիներին մեր բաժնետոմսերի մոտ 30 տոկոսի վաճառքին Հայաստանի ֆոնդային բորսայի միջոցով։ Այսինքն՝ մենք ցանկանում ենք դուրս գալ IPO-ի, 30 տոկոսը տալ բնակչությանը, իսկ պետությունը կհսկի բաժնետոմսերի 70 տոկոսը և այդ մեծ ընկերությունը կտանի ճիշտ ճանապարհով»։

Հայկ Կարապետյանը ցավով նշեց, որ Հայաստանը փոստային համաշխարհային վարկանիշում այսօր գտնվում է 67-րդ տեղում 190 երկրների շարքում։ «Վարկանիշում մեր հարևաններն են Տանզանիան, Պակիստանը։ Մենք տարածաշրջանի առումով ամենավատն ենք։ Մեր հարևանները զբաղեցնում են 52-րդ, 44-րդ, իսկ տարածաշրջանային առաջատար Ռուսաստանն զբաղեցնում է 16-րդ տեղը»,- նկատեց նա՝ «Հայփոստ»-ի առաջընթացի համար կարևորելով նաև գույքի արդյունավետ կառավարումը։ Օրինակ՝ Ֆրանսիայի փոստային ծառայության տարեկան հասույթը 26 մլրդ եվրո է, որի 3 տոկոսը ձևավորվում է անշարժ գույքի միջոցով։ ««Հայփոստ»-ն էլ է անշարժ գույքի հսկայական քանակ վարձակալության տալիս, բայց դա դեռ կազմում է մեր հասույթի 1 տոկոսը։ Մենք խորհրդակցեցինք KPMG ընկերության հետ և եզրակացության եկանք, որ «Հայփոստ»-ի ունեցած յուրաքանչյուր շենքի համար պետք է կազմել լավագույն օգտագործման թղթապանակ, և սկսել ենք մեր գլխավոր՝ Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող շենքից։ Կվերանորոգենք և այն կդառնա ժամանակակից շենք, իսկ դրա հետնամասում գտնվող 4 հարկանի շենքի տեղում պլանավորում ենք կառուցել «Հայփոստ թաուեր», և հին ու նոր շենքերը միացնել կամուրջներով»,- հայտնեց Հայկ Կարապետյանը՝ հավելելով, որ «Հայփոստ թաուեր»-ը կլինի նոր զբոսաշրջային կենտրոն, որի տանիքին նախատեսվում է կառուցել մեխանիկական ճոճանակներ, որոնցից կերևա ամբողջ Երևանը և Արարատ լեռը։ Իսկ «Հայփոստ»-ի գլխավոր շենքի առաջին հարկում նախատեսվում է կառուցել գրախանութ 2000 քմ մակերեսով, որը կհամակցվի սրճարանի հետ։

«Այդ ամենը կմնա պետության հաշվեկշռում»,- ընդգծեց «Հայփոստ»-ի ղեկավարը՝ տեղեկացնելով, որ ընկերությունը «Կոնվերս բանկ»-ից ստացել է շինարարական նախագծի բանկ դառնալու և մի քանի բանկերի սինդիկատ կազմելու նախնական համաձայնություն։ Բացի այդ, նույն տեխնոլոգիայով բիզնես-կենտրոններ նախատեսվում է կառուցել «Հայփոստ»-ի 40 տարածաշրջանային կենտրոններում։